«Արտավազդ»-ի մրցանակակիրները
Թատրոնի միջազգային օրը՝ մարտի 27-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը: 23-րդ «Արտավազդ»-ը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հիշատակին:
Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը «Հայ թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար» «Արտավազդ» մրցանակ հանձնեց ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանին:
Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար մրցանակը տրվեց նաև Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանին՝ Աշտարակի թատրոնի հիմնադրմանն աջակցելու համար, իսկ Արմեն Ջիգարխանյանի անվան «Մեծ Արտավազդ» մրցանակը հանձնվեց ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանին (Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական դրամատիկական թատրոն, «Թագավորների խաղերը» (Հենրի II)):
«Լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում մրցանակը տրվեց Տիգրան Գաբոյանին (Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոն, «Ինկածբերդի իշխանուհին» (Քեսունի Վասիլ Իշխան)):
«Լավագույն կին դերակատար» անվանակարգում մրցանակը ստացավ Արաքսյա Մելիքյանը (Հայաստանի երգի պետական թատրոն, «Շղթա» (Աննա Մարկոսյան)):
«Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար» անվանակարգում մրցանակը տրվեց Վարդան Կուղիանոսյանին (Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն, «Գիշատիչների խնջույքը» (Կաուբախ)):
«Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար» անվանակարգում մրցանակ ստացավ Նառա Սանթոյանը (Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, «Ինկած բերդի իշխանուհին» (Սաբեթ)):
«Լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգում հաղթող ճանաչվեց Կարեն Գրիգորյանը (Կ. Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոն, «Փոքրիկ ողբերգություններ»):
«Լավագույն զգեստների նկարիչ» անվանակարգում մրցանակի արժանացավ Մերի Սարգսյանը (Կ. Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոն, «Փոքրիկ ողբերգություններ»):
«Լավագույն լուսային նկարիչ» անվանակարգում մրցանակը տրվեց Հակոբ Պողոսյանին (Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, «Ինկած բերդի իշխանուհին»):
«Լավագույն երաժշտության հեղինակ» ճանաչվեց Վաչե Շարաֆյանը (Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն, «Կոլոմբինա»):
«Լավագույն պիես» անվանակարգում հաղթեց «Պատերազմի ցեցը» (Արմինե Բոյաջյան, Նարեկ Մանուչարյան):
«Լավագույն թատերախոսական» անվանակարգում մրցանակի արժանացավ Սուսաննա Բրիկյանը («Գերագույն» երկրպագուն»):
«Լավագույն երիտասարդ դերասան» ճանաչվեց Անդրանիկ Միքայելյանը (Բաբելոն թատրոն, Բաբելոն շոու (Ժամանում) մաս 1 (Մոցարտ)):
«Լավագույն երիտասարդ դերասանուհի» անվանակարգում մրցանակը տրվեց Անուշ Զանգիզորյանին (Գեղարքունիքի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոն, «Ֆարենհայթ451» (Քլարիս Մաքլելն)):
«Լավագույն երիտասարդ բեմադրիչ» անվանակարգում հաղթեց Ժորա Մարտիրոսյանը (Երևանի Կամերային թատրոն, «B 1427»):
«Լավագույն մանկական ներկայացում» ճանաչվեց «Փայլոու»-ն («Ֆակտորի փրոդաքշն» ազատ թատերախումբ, գլխավոր պրոդյուսեր՝ Ռուդիկ Տեր-Գալստյան, Երաժշտական պրոդյուսեր՝ Գրիգոր Կոկչյան, բեմադրող խորեոգրաֆ՝ Հովհաննես Սարգսյան:
«Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում մրցանակը տրվեց Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնին «Տունը սահմանին» ներկայացման համար (բեմադրությունը՝ Արտուշ Միքայելյանի):
«Լավագույն պլաստիկական ներկայացում» անվանակարգում «Արտավազդ» մրցանակի արժանացավ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի «Սիրո պատմություն Նյու-Յորքում» բեմադրությունը (բալետմայստեր՝ Արտյոմ Գևորգյան):
«Լավագույն կամերային ներկայացում» ճանաչվեց Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի «Գիշատիչների խնջույքը» ( բեմադրությունը՝ Աշոտ Հակոբյանի):
«Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում «Արտավազդ» մրցանակը ստացավ Լյուդվիգ Հարությունյանը (Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, «Ինկած բերդի իշխանուհին»):
«Լավագույն ներկայացում» անվանակարգում հաղթող ճանաչվեց Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի «Ինկած բերդի իշխանուհին» (բեմադրությունը՝ Լյուդվիգ Հարությունյանի):
«Արտավազդ» մրցանակաբաշխության փորձագետների կազմում են եղել՝ Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի տնօրեն, երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսո Աննա Ասատրյանը, ԵԹԿՊԻ-ի պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյանը, Երևանի Սոս Սարգսյանի անվ. Համազգային թատրոնի դերասանուհի Տաթև Ղազարյանը, բեմադրիչ, Աշտարակի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Գոռ Մարգարյանը, պարուսույց, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, դոցենտ Գագիկ Կարապետյանը, թատերագետ, «Թատերակետեր» կայքի խմբագիր Տիգրան Մարտիրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան