Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է համաշխարհային ուշադրությունը և վերակողմնորոշել ԱՄՆ օգնության կենտրոնացումը Ուկրաինայի խնդիրներից դեպի Գազայի հատվածում տիրող իրավիճակը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Իհարկե, Գազայի հատվածում տիրող իրավիճակը շեղեց ուշադրությունն Ուկրաինայից: Սա փաստ է: Երբ ուշադրությունը կորցնում է մեր տարածաշրջանից և տեղափոխվում այլ տարածաշրջան, դա ակնհայտորեն լավ է Ռուսաստանի համար: Ռուսաստանը գիտի, որ աշխարհը կենտրոնացած չէ Ուկրաինային օգնություն և աջակցություն տրամադրելու վրա»,- ասել է Զելենսկին։
Ինչպես նշվում է, նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ Ուկրաինան ԱՄՆ-ի օգնության կարիքն ունի և առանց օգնության այլևս չի կարողանա առաջնագիծը պահել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան