Թուրքիայում լիճը պատվել է մազութի հաստ շերտով՝ ՆԱՏՕ-ի նավթամուղի վթարի պատճառով
Մազութի հաստ շերտը ծածկել է Թուրքիայի արևմուտքում գտնվող Սափանջա լիճը՝ ՆԱՏՕ-ի նավթամուղում տեղի ունեցած վթարից հետո։ Այդ մասին հայտնում է Milliyet թերթը։
«Մազութի արտահոսքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Կոջաելի նահանգում ճանապարհային աշխատանքների ժամանակ ՆԱՏՕ-ի նավթամուղի խողովակը ծակվել է, ինչի հետևանքով վառելիքը սկսել է հոսել Սափանկա լիճ, որը քաղցրահամ ջուր է մատակարարում 4-5 միլիոն մարդու»,-թերթից մեջբերում է անում «ՌԻԱ նովոստին»:
Իշխանությունները սկսել են վերացնել վթարի հետևանքները՝ արգելակներ տեղադրելով տեղադրելով։ Տեղի ջրմուղ-կոյուղու վարչությունը պնդում է, որ լճի աղտոտված հատվածը գտնվում է ջրառի կետերից հեռու, ուստի քաղաքացիները չպետք է անհանգստանան իրենց առողջության համար։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի ՊՆ-ն հերքում է Իսրայելի հետ համագործակցության մասին լուրերը
- Թուրքիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի ՊՆ նախարարի հետ
- Թուրքիայի Կենտրոնական բանկը ֆանտաստիկ՝ 50%-ի բարձրացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը