Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում երեխաների թիվն առավելագույնը կլինի 25, իսկ ավագ դասարանում՝ 20:
«Այդ մասին ասել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 28-ի արտահերթ նիստում՝ ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկմանը»,-հայտնում են ԱԺ-ից։:
Ինչպես է հասնում դասրանների «թեթևացմանը» ԿԳՍՄ նախարարությունը, եթե հաշվի առնենք, որ «կամավոր ատեստավորմամբ» նախարարությանը դեռ որ հաջողվել է էապես նոստացնել ուսուցիչների քանակը և բանակը։
Ինչ է նշանակում «Մինչև 100 աշակերտ ունեցող դպրոցներում, հաշվի առնելով այն, որ դասարանների խտության խնդիրն արդիական չէ, այլ լուծումներ են տրվել»՝ ևս մնում է մութ՝ հաջողությունների լուսաբանման գործընթացում։
Թե ինչպես են բարձրացնելու ուսուցիչերի աշխատավարջը, որը ևս տիկին նախարար.թվագրել է իր հաջողությունների ցանկում՝ սա արդեն լրիվ պարզ է։ Panorama.am ի նախորդ հարցադրումներից Ժ.Ա.-ն հավանաբարր մաթեմատիկական հետևություններ է արել՝ նույն թիվը բաժանած քիչ ուսուցչի, կլինի բարձր աշխատավարձ։
Հարակից հրապարակումներ`
- Եզակի ու թանկարժեք սարքավորումների աշխատանքը լրջորեն վտանգված է. Ահազանգել են Ժաննա Անդրեասյանին
- Բուհերի միավորման ծրագիրն օրենք է. Ժաննա Անդրեասյան
- Ժաննա Անդրեասյան, որքան կլինի 1- 18,3%
- 7-րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել Ժաննա Անդրեասյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան