«Ժողովուրդ». Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««2020թ․ մայիսի 16-ին հրավիրված մամուլի ասուիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց «փաստ՝ N87-ը՝ Նոր Հայաստանի մասին «2022 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում և առևտրի իրականացման վայրերում, համաձայն ընդունված որոշումների, այդ թվում՝ շրջիկ առևտրի կետերում, արգելվելու է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը և իրացումը»:
Ժողովուրդ օրաթերթը պարզեց, որ վարչապետի այս խոստումը չկատարվեց, փոխարենը նշված ամսաթվին տոպրակները խանութներում հաստացան և թանկացան, և հիմա նույն տոպրակը տրվում է նախկին 10-20 դրամ, կամ անվճարի փոխարեն՝ մինչև 100 դրամով։
Կառավարության՝ 03․08․2023թ․ նիստում Նիկոլ Փաշինյանը զարմացած դիմեց գործադիրի անդամներին, թե ո՞վ ունի հետևյալ հարցի պատասխանը․ «Նախորդ օրը մտել եմ սուպերմարկետ, ինձ իմ գնած ապրանքը տվել են նույն տորակով, ինչ 5 տարի առաջ, այնինչ մենք այս դահլիճում քննարկում էինք, որ մինչև այսինչ հաստության տոպակներն արգելու ենք, չի լինելու»։
Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն արձագանքեց․ «2019 թվականի կարգավորումով, 2022 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտավ կարգավորումը, որ պոլիէթիլենային տոպրակները՝ մինչև 50 միկրո հաստությամբ, արգելվում է։ Համայնքները վերասհսկողություն արեցին և սա արդյունք չտվեց։ Հիմա մենք նախագիծ ունեք, որ պոլիէթիլենային տոպրակների ամբողջական վաճառքն ենք արգելելու և մեկանգամյա օգտագործման պլաստկ շշերի»։
Այդ արգելքը ևս տեղի չունեցավ։ Այս ամենի փոխարեն Հակոբ Սիմիդյանը 15․01․2024թ․ ասուլիսին եկել էր բազմաթիվ օգտագործման ոչ պոլիէթիլենային տոպրակներով, դրանք նվիրեց լրագրողներին և հույս հայտնեց, որ գոնե լրագրողները կպահպանեն ընդունված օրենքը։ Կարճ ասած, Նիկոլ Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին»
- «Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատակիցները դիմումներ են ներկայացնում
- «Հրապարակ». ԿԳՄՍՆ պատրաստվում է Դիլիջանի պետական քոլեջը միավորել Դիլիջանի պետական բժշկական քոլեջի հետ
- «Փաստ». Չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ
- «Ժողովուրդ». Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը ՔԿ-ն հարցեր է տվել
- «Հրապարակ». «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար որքան գումար է վճարել Հ1-ը
- «Փաստ». Գնալով ավելի ակնհայտ են դառնում ներիշխանական «բազառները»,
- «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանը կհեռանա ՔՊ-ից, ինչ խորը արմատներ ունի պատգամավորի նեղացածությունը
- «Հրապարակ». Փաշինյանը սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը
- «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է