Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում արած հայտարարություններին.
«Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են: Նրանք գործում են համատեղ և միևնույն բառապաշարով սպառնում Արցախի պետական ինստիտուտներին ու ռազմաքաղաքական ղեկավարությանը:
Չեմ բացառում, որ այսօր հնչած սպառնալիքներից հետո Արցախի պետական ինստիտուտները ներկայացնող պետական, ինչպես նաև այլ հասարակական-քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք:
Այս պարագայում շատ կարևոր է, որ ցեղասպանության և էթնիկ զտման հետևանքով ՀՀ-ում հաստատված արցախահայերը թիկունք կանգնեն իրենց օրինական իշխանություններին, իսկ ՀՀ քաղաքական ուժերը, հանրային գործիչներն ու հասարակությունը ամբողջ ծավալով հակազդեցություն ցուցաբերեն, քանզի ակնհայտ է, որ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար:
Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Հարակից հրապարակումներ`
- Արցախի իշխանության որևէ գործողություն չի կարող վտանգ ներկայացել ՀՀ համար. Մետաքսե Հակոբյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
- Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
- ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
- ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան