Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթը: Այն արդեն 10-րդն է:
Qahana.am-ից տեղեկանում ենք, որ երթը նախաձեռնել և իրականացնում են Արարատյան Հայրապետականթեմի երիտասարդաց միությունների անդամները թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ:
Երթի մասնակիցները Ճրագալույցի Ս. Պատարագից հետո կստանան Նավասարդ Սրբազանի օրհնությունն ու Ս. Հարության Ավետիսը մարդկանց փոխանցելով՝ Մ. Մաշտոցի պողոտայով և Ամիրյան փողոցով կքայլեն դեպի Հանրապետության հրապարակ:
Թեմի երիտասարդական միությունների հոգևոր համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ մասնակիցները քարեգորգի վրա խաչ կկազմեն՝ ի նշան Քրիստոսի Հրաշափառ Հարության:
«Հարության Ավետիս» քայլերթին կարող են միանալ բոլոր ցանկացողները:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա