40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
«Նախագծով առաջարկում ենք ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի հիման վրա ևս 9 ամսով շարունակել սոցիալական աջակցության միջոցառումը»,-կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։
Նրա խոսքով աջակցությունը կտրամադրվի ընթացիկ տարվա ապրիլ ամսից մինչև դեկտեմբերը ներառյալ։
Նախարարի խոսքով ՝ նոր նախագծով ընդլայնվում է շահառուների շրջանակը, մասնավորապես, նոր ծրագրով շահառու կհանդիսանան նաև բռնի տեղահանված ընտանիքներում նոր ծնված և ծնվող երեխաները։
«Այս միջոցառման շահառու չեն հանդիսանակ ՀՀ-ում բնակարանային ծրագրի 2022 թվականի 169 Լ որաշման շահառուները, այն վերաբերում է բնակարանի հավաստագրի իրավունք ունեցող Լեռնային Ղարաբաղի առանձին շրջաններցի տեղահանված ընտանիքներին»,- հայտնեց Մկրտչյանը։
Նա հայտնեց, որ նախագծով 350 հոգու հնարավորություն է տրվում դառմալու 100- հազարական դրամների միջոցառման շահառու, եթե նրանց տեղահանվող ճանաճելու վերաբերյալ ընթացիք քննվող դիմումների հիման վրա միգրացիոն ծառայությունից կստանան հաստատում տեղահանված լինելու փաստով։
Ըստ Մկրչյանի, նոր շահառուները ապրիլի 15-ից կարող են ներկայացնել դիմումները ծրագրից օգտվելու համար, իսկ այն չափահասներն, որոնք արդեն օգտվում են ծրագրից, նոր դիմում չեն ներկայացնի։
Նիկոլ Փաշինյանն էլ ճշտեց, որ արդեն 11800 -ից ավել բռնագաղթած արդեն աշխատանքի են ընդունվել։
Հարակից հրապարակումներ`
- ՍԻԳՄԱ բարձրլեռնային գյուղերի աջակցության ծրագրի թիրախում նաև Արցախից բռնագաղթածներն են
- 725 բռնագաղթած բուժաշխատողներից 2023 թվականին աշխատանքի են անցել 216-ը. Արտակ Ջումայան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան