Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին:
«Տղաները շատ լավ էին, պինդ էին, ասացին՝ շարունակելու են իրենց գործունեությունը, ես էլ փոխանցեցի մեր տրամադրությունները, սատարումը»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում պատմել է Աղվան Վարդանյանը։
Հիշեցնենք, որ ՔԿ-ում հարուցված վարույթի շրջանակում օրեր առաջ կալանավորվեցին Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը։ Պատճառը «Իմնեմնիմի» պոդքասթի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հասցեին հայհոյանքներ հնչեցնելն է։
Հարակից հրապարակումներ`
- «Շտապում եմ քեզ հիասթափեցնել». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի նամակը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
- Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
- Սամսոնյանի նկատմամբ՝ խայտառակ գործողությունից հետո ՆԳՆ հաշվետվությունը կարելի էր ծալել, մի կող դնել. Մանուկյան
- Ես իմ միանշանակ աջակցությունն եմ հայտնում իրական քաղբանտարկյալ. Վազգեն Սաղաթելյանին
- Տիգրան Աբրահամյանն «Արմավիր» ՔԿՀ-ում տեսակցել է Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին