Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
«Ալեն Սիմոնյանը թող իրեն քաղաքական ծաղրածուի տեղ չդնի։ Ֆեյք, ֆալստարտ ու նման բառերը բնորոշ են իրենց իշխանությանը»,-Panorama.am-ի հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի երեկ հնչեցրած հայտարարություններին։
Հիշեցնենք, որ կուսակցությունը հայտարարել է ապրիլի 6-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին։ Ինչպես ավելի վաղ հայտարարել է Սուրենյանցը, կուսակցությունը պատրաստվում է փողոցային պայքար նախաձեռնել Հայաստանի գործող իշխանության դեմ՝ նպատակ ունենալով հասնել արտահերթ խորհրդարանական ընտրությունների։
«Ոսկեպարը, Ջերմուկը, Ներքին Հանդը, Սև լիճը... մյուս բոլոր բաները հետևանք են այս իշխանության քաղաքականության։ Մենք հետևանքների դե, չենք պայքարելու, պատճառն ենք վերացնելու։ Այո, ես համարում եմ, որ պատերազմից հետո Հայաստանին լավ լուծում չէր սպասվելու, պարտված երկրները լավ լուծում չեն ունենում, բայց կարելի էր հետպատերազմական իրավիճակում ճիշտ բալանսավորված քաղաքականության արդյունքում հասնել նրան, որ պակաս ռիսկային տարբերակ ունենար, բայց այս իշխանությունը գնաց ամենաարկաախնդիր տարբերակով։ Դրա հետևանքով մենք կորցրեցինք կարգավորման ռուսական պլանը, չստացանք արևմտյան պլան։ Դիսբալանսի պայմաններում մենք մնացինք մենակ Ադրբեջանի հետ։ Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ, ես ինֆորմացիա ունեմ, տարբեր հատվածների վերաբերյալ տարբեր քարտեզներ են դեմ տվել, միասնական քարտեզի մասին չէ խոսքս։ Յուրաքանչյուր հատվածի վերաբերյալ Ալիևն ինչ-որ բան է գծում, Փաշինյանին ասում է՝ կհամաձայնես, կամ կգնանք պատերազմի։ Փաշինյանը գալիս է նույն նարատիվներով ժողովրդին ահաբեկում է պատերազմով։ Գնալու ենք նման միակողմանի զիջումների բոլոր մարզերում՝ չստանալով ոչինչ, անգամ խաղաղություն»,-ասաց Սուրենյանցը։
Մանրամասները՝ ձայնագրությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Նույն Ոսկեպարի մոտ մենք ունենք ստանալիք 31 հազար հա հող, պնդում եմ՝ Ալեն Սիմոնյանը ստախոս է․ Հրանտ Բագրատյան
- Ես չեմ բացառում, որ Ադրբեջանը կհարձակվի. Ալեն Սիմոնյան
- Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի գյուղերի մասին. Ես ման եմ գալիս այն մարդկանց, որոնք կգան ու կապացուցեն, որ դա ՀՀ տարածք է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին