Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նա նշեց, որ իրենք ունեն կրթության զարգացման պետական ծրագրով ամրագրված շատ կարևոր թիրախ՝ բուհական համակարգի արդյունավետության բարձրացում, որի շրջանակներում հստակ ամրագրված է, որ պետք է գնալ պետական բուհերի խոշորացման և գիտահետազոտական կազմակերպությունների հետ միավորման գործընթացի։
«Մենք ուշադիր ենք, ականջալուր ենք, ինքներս ենք բոլորին հրավիրում քննարկման»,- ասաց Անդրեասյանը։
Նա նաև նշեց, որ Կոնսերվատորիայում ընթանում է նախապես պլանավորած վերանորոգման աշխատանքներ. «Մենք մեր բուհերի զարգացմանը նպաստելուն միտված ծրագրեր ունենք, տարաբնույթ ծրագրերով ամեն կերպ աջակցում ենք մեր բուհերին»։
Հիշեցնենք, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմն ու ուսանողները դեմ են արտահայտվել համալսարանը Երևանի կենտրոնից «Ակադեմիական քաղաք» տեղափոխելու մասին ԿԳՄՍ նախարարության ծրագրին, ստորագրահավաք էր կազմակերպվել։ Դիմում-պահանջը ստորագրել է 6290 հոգի։
Քննարկմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն ասաց. «Այն, որ Կոնսերվատորիայի շուրջ ինչ-որ բան տեղի է ունենում, առնվազն խոսում են 6290 ստորագրությունները, որովհետև եթե որևէ բան տեղի չունենար, այս ստորագրահավաքի ու դիմում-պահանջի կարիքն էր չէր լինի»։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Մարդը ոնց կարող է նման սարսափելի մտքեր ունենա. Ալեքսանդր Չաուշյանը Կոնսերվատորիան տեղափոխելու մասին
- «Աբսուրդ», «ապուշություն», «ախմախություն». Քաղաքացիները՝ Կոնսերվատորիան տեղափոխելու մասին
- Կոնսերվատորիայի ռեկտոր. Ինչպե՞ս բացատրել ոլորտից հեռու մարդկանց, չգիտեմ, քանի որ ակադեմիական երաժշտությունն իր օրենքներն ու բանաձևերն ունի
- Կոմպոզիտորների միությունը դեմ է Կոնսերվատորիայի՝ որևէ այլ կառույցի մաս կազմելուն
- Կոնսերվատորիան տեղափոխելն աբսուրդի ժանրից է. օպերային երգիչ Հայկ Տիգրանյան
- Համակոնսերվատորիական ժողովում կայացվել է որոշում` կազմակերպել ստորագրահավաք Կոնսերվատորիայի տեղափոխման դեմ. Բալդրյան
- Շատ պաշտոնյաներ որոշել են՝ իրենք խելացի բան են անում և հետո մի ամբողջ հասարակություն ճռռում է այդ իրենց գաղափարի հետևանքով. Հեքեքյան
- Հրաչուհի Բասենց. Ձեռքներդ հեռու մեր սրբատեղից... Կոնսերվատորիայից
- Միակ լավագույն տարբերակը դա է. ԿԳՄՍ փոխնախարարը՝ Կոնսերվատորիայի տեղափոխության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան