ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ որում, շատ ավելի քիչ, քան վճարում ենք»,- Ազգային ժողովում ասուլիսում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ պատասխանելով հարցին, որ, ըստ լուրերի, ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու միասնական համաձայնության չկա ՔՊ խմբակցությունում՝ հաշվի առնելով մտահոգությունները, որ Հայաստանի տնտեսությունը կապված է ՌԴ հետ ու կարող են խնդիրներ առաջանալ։
Նա նշեց, որ զուգահեռաբար նաև Եվրամիության և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ են աշխատում։
«Այս պահին ինչ-որ առարկայական, կտրուկ գործողության մասին խոսք չկա»,- ասաց Թունյանը։
ՔՊ-ական պատգամավոր Մարինա Կարապետյանն ասաց, որ երկրները երբեք ինքնուրույն որևէ շուկայից չեն հրաժարվում, եթե կոնկրետ քաղաքական դրդապատճառ չկա։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա