Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. Իմանգալի Թասմագամբետով
«Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին... Հայաստանի Հանրապետության պաշտոնյաների նշված հայտարարությունների առնչությամբ, նշեմ, որ քարտուղարությունը Երևանից պաշտոնական հայտարարություն չի ստացել ՀԱՊԿ-ին անդամակցությունը կասեցնելու մասին»,-ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը՝ «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոյին տված հարցազրույցում։ Նա հայտնել է, որ քարտուղարությունը պարբերաբար տեղեկացնում է Երևանի համապատասխան կառույցներին ընդունված և ընդունվելիք որոշումների մասին։
«Իհարկե, սկզբունքորեն չի կարելի բացառել նման հնարավորությունը... Հնարավոր է, որ մեր խաղաղապահ գործունեությունը դառնա կազմակերպության ընդլայնման կամ ՀԱՊԿ-ի հիման վրա համագործակցության նոր ձևաչափերի ի հայտ գալու յուրօրինակ շարժիչ, որի անհրաժեշտությունը, ցավոք, տեսանելի ապագայում միայն կավելանա»,-«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ ՀԱՊԿ-ի հնարավոր ընդլայնման մասին հարցին պատասխանել է գլխավոր քարտուղարը։ Ըստ Թասմագամբետովի, ՀԱՊԿ-ն առաջարկում է շատ բարենպաստ պայմաններ մասնակցության համար, այդ թվում՝ առաջնահերթություն տալով ճգնաժամային իրավիճակների լուծման քաղաքական և դիվանագիտական մեթոդներին։
Ներկայումս ՀԱՊԿ-ի կազմում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։
Փետրվարին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության սառեցման մասին։ Դրանից հետո Հայաստանի իշխանությունները Մոսկվային ծանուցել են Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման մասին։ Մարտի 12-ին Նիկոլ Փաշինյանը հնարավոր համարեց Հայաստանին դուրս գալ ՀԱՊԿ-ից, եթե Երևանին չբավարարի կազմակերպության գործընկերների տեսլականը այն հարցում, թե որտեղ է գտնվում Հայաստանի ինքնիշխան տարածքը և որտեղ է գտնվում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին։ ՌԴ ԱԳՆ-ն նման հռետորաբանությունը վիրավորական է անվանել։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ. Փաշինյան
- ՌԴ նախագահական ընտրություններում ՀԱՊԿ ԽՎ դիտորդական առաքելության կազմում Հայաստանի ներկայացուցիչներ չկան
- ՀԱՊԿ ԽՎ դիտորդները Ռուսաստանում ընտրությունների նախապատրաստման գործընթացում խախտում չեն գտել
- ՀԱՊԿ-ը ՀՀ-ից անդամակցությունը կասեցնելու մասին պաշտոնական հայտարարություններ չի ստացել․ Տասմագամբետով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան