Իսրայելն Ադրբեջանին խորհուրդ է տվել ինչպես հաղթահարել ջրի դեֆիցիտը
Իսրայելի ջրամատակարարման ազգային օպերատոր Mekorot ընկերությունն առաջարկել է Ադրբեջանում ջրի սակավության խնդիրը լուծել արհեստականորեն առաջացած տեղումների միջոցով։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Mekorot ընկերության միջազգային կապերի բաժնի տնօրեն Դիեգո Բերգերը։
Իսրայելական ընկերությունն իր առաջարկները ներկայացրել է Ադրբեջանի ռեկուլտիվացիա և ջրային տնտեսություն ԲԲԸ-ին։ Առաջարկվող տեխնոլոգիայի էությունը Ադրբեջանի հյուսիսում և հարավում արհեստական անձրև առաջացնելն է։
Իսրայելում այս տեխնոլոգիան օգտագործվել է 1972-2023 թվականներին։
«Նախագիծը մեծ գումարներ է պահանջում, բայց դրա օգտագործումը ապագայում այդքան էլ թանկ չի նստի»,- ընդգծել է Բերգերը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա