Օրբելյան. Փորձում եմ ակտիվ պահել իմ կապը հայազգի իմ բոլոր ընկերների հետ, մշտապես նորանոր գաղափարներ ենք իրագործում
«Այս տարին նույնպես անչափ հագեցած է հյուրախաղերով, աշխարհի տարբեր բեմերում ելույթներով։ Ուրախ եմ, որ իմ մասնակցությամբ կարողանում եմ նպաստել աշխարհի տարբեր երկրներում մշակութային նախագծերի իրագործմանը»,- ասել է Նյու-Յորքի քաղաքային օպերայի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, հայազգի մեծանուն երաժիշտ Կոնստանտին Օրբելյանը։
Նա նշել է, որ ձայնագրություններն են կարևոր տեղ զբաղեցնում իմ գործունեության ընթացքում. «Անցյալ տարի մեր տաղանդաշատ արտիստներ Լիպարիտ Ասետիսյանի և Գևորգ Հակոբյանի մաանակցությամբ ունեցանք ձայնագրություններ, իսկ այս տարեսկզբին Կաունասի սիմֆոնիկ նվագախմբի և շնորհալի թավջութակահարուհի Քրիստինա Ռեյկո Կուպերի մասնակցությամբ «Delos Music»-ում ունեցանք նոր ձայնագրություն։ Հուսամ հայ արտիստների մասնակցությամբ առաջիկայում դարձյալ կունենանք նոր ալբոմների ձայնագրություններ։
Կ. Օրբելյանն ասել է, որ բոլոր հնարավոր առիթներով փորձում է ակտիվ պահել իր կապը հայազգի իր բոլոր ընկերների, բարեկամների հետ, մշտապես նորանոր գաղափարներ ենք իրագործում, քննարկում տարատեսակ ստեղծագործական ծրագրեր։
Կոնստանտին Օրբելյանի PR խմբի տարածած հարցազրույցի համաձայն, օրերս Կ.Օրբելյանի ղեկավարությամբ Ռումինիայում շքեղ համերգային տոն է կայացել, որի մասին նա ասել է. «Ռումինիայի Կլուժ Նապոկայում կայացավ ամենամյա Մեծ Օպերային պարահանդեսը, որը կազմակերպվում էր արդեն 29-րդ անգամ։ Հանդես եկան տենոր Սթիվեն Կոստելլոն, սոպրանո Եկատերինա Սյուրինան և սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին՝ մասնակցությամբ Ռումինիայի օպերայի և բալետի թատրոնի նվագախմբի։ Ի դեպ, Սթիվեն Կոստելլոն և Ֆեդերիկո Մոնդելչին իմ հրավերով հանդես են եկել նաև Հայաստանի օպերայի և բալետի թատրոնում նույնպես։ Անչափ հետաքրքիր ձևաչափ էր. հանդիսատեսին նույնպես հնարավորություն է տրվում անմիջական մասնակցություն ունենալ այս համերգային ներկայացմանը։ Հանդիսատեսի հետ միասին մենք նույնպես շատ վառ տպավորություններ ստացանք»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին