Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են
Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները՝ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի և Կորեայի Հանրապետության ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Չոն Բյուն Վոնի գլխավորությամբ:
Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով զարգացնել առկա քաղաքական երկխոսությունը և տնտեսական կապերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակին, մասնավորապես՝ միջուկային էներգետիկայի ոլորտում հնարավոր համագործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, կրթական և մշակութային փոխանակումներին: Անդրադարձ է կատարվել նաև զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, թվայնացման, արհեստական բանականության և նորարարությունների ոլորտներում համագործակցության հեռանկարներին, պետական կառավարման ոլորտներում փորձի փոխանակմանը, ինչպես նաև Հայաստանում Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) միջոցով իրականացվող ծրագրերին:
Այցի շրջանակներում պատվիրակությանն ընդունել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, որի հետ հանդիպմանը ևս անդրադարձ է կատարվել հայ-կորեական հարաբերությունների երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցերի, տարածաշրջանային զարգացումներին»:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում Արգենտինայի նախկին դեսպանը պարգևատրվել է ԱԳՆ երկրորդ կարգի պատվո շքանշանով
- Եռակողմ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր.ՀՀ ԱԳՆ
- ՀՀ ԱԳՆ-ն կարևորել է ԵՄ դիտորդական առաքելությունը տարածաշրջանում կայունության ապահովման համար
- Կորեայի առևտրի նախարարը Երևանում է
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա