Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և դեղեր»,-կառավարության նիստում հայտնեց ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։
Նա զեկուցեց «Հայաuտանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մաuին» oրենքում վերաբաշխում, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Գազայի բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին նախագիծը։
Փոխնախարարի խոսքով, այդ նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՆԳՆ-ին հատկացվելու է շուրջ 19 մլն դրամ, որի շրջանակներում կտրամադրվի պահածոյացված մթերք, չոր սնունդ և դեղեր՝ բժշկական լուծույթներ և հակաբիոտիկներ։
«Ընդհանուր առմամբ մարդասիրական օգնությունը կազմում է 29.94 տոննա»,- ասաց փոխնախարարը։
Նա նշեց, որ բեռը տեղափոխելու է ՊՆ-ն և առաջարկեց գումար հատկացնել դրա համար։
Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ հումանիտար օգնության ուղարկման մասին հայտարարել է Եգիպտոս կատարած այցի ժամանակ, որտեղ էլ պայմանավորվածություններ են ձեռք բերվել բեռը Եգիպտոսի միջոցով Գազայի շրջան հասցնելու վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
- Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
- ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
- 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
- 1.1 մլրդ դրամ սուբսիդիա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ ջրի սակագնի բարձրացումը փոխհատուցելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան