Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է.
«Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և հաղորդակցվելու էր բաց ու պատրաստ:
Ավագ հինգշաբթի է այսօր...
Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար:
Շատ.... բարկանում էի անարդար աշխարհի վրա, հուսահատվում էի հաճախ ու մեկուսանում մարդկանցից: Հիվանդացած երկրիս զարկերակով. անհանգիստ:
Բայց այսօր էնքան սեր կար, որ սիրտս բուժվեց մի քիչ, հույսս շողաց., որ դեռ կա Ուժ...
Իմ Եկեղեցին լիքն է սիրով և ուժով. քանդված մտնում ես, նորոգ՝ դուրս գալիս:
Շնորհակալ եմ ինձ այսօր մոտեցած կանանց,որոնք հատ-հատ նայել էին յութուբյան ծրագրերս, քննարկում էին ու շնորհակալություն ասում, երբ իրականում ես՛ էի շնորհակալ նրանց... երևի չեն էլ պատկերացնում՝ որքա՜ն...
Անսահման...
Երիտասարդներ կային... շատ, արցունքներով՝ վիրավոր Հայրենիքի համար աղոթող ու իրենց գործով այդ հայրենիքը նորոգ պահող:
Տղամարդիկ՝ ձիգ ու հավաք, ոմանք՝ գլխիկոր, ոմանք՝ որոշումների ծանրությունից կորամեջք ու մոլոր, մյուսները աղոթական ու ամուր։
Երիտասարդ, չքնաղ մայրեր՝ ծնունդի սպասող, տարբեր էր իմ եկեղեցու ժողովուրդն այսօր, բայց մի «Նույնն» ուներ. Հայրենիք ուներ, հայ մնալու կամք ուներ ու Աստված ուներ։
Երկրի գլուխ «ընտրել-դրել» ենք անաստվածների (արդեն կարևոր էլ չէ՝ ով է ընտրելհայատյացների ու անարմատ անատամների, որոնք ամեն վայրկյան Թումանյանի աղվեսի նման կացնով սպառնում են ծառը կտրել ու կկվի ձագերին տանու՜մ...ու մի հարցնող չկա,բա էդ աղվեսները ո՞նց են անարգել մտել մեր ՏՈՒՆ, Այգի, Լեռ, ո՞նց են շարունակում զոհել ձագերին, կտրել արմատը, հանձնել Բարձունքները, Վանքերը, Մարդկանց, Պատմությունը , Երկիրը՝ մի բուռ սարքած...
ու մի հարցնող չկա, Աստծուն, որ աղոթք ենք անում, գոնե խնդրու՞մ ենք ԽԵԼՔ, ԿԱՄՔ, որ Ընտրենք ոչ թե քանդիչ ու ավերիչների, այլ Մեզ ուժ ու կորով տվողի:
Չէ, Աստվա՛ծ մեզ չի պատժում. էդ մե՜նք ենք սխալ ընտրության մեջ ճահճացած խեղդվում, ու վախենում ենք Մեղա՜ գալ, ապաշխարել, որ թողությունն էլ գա:
Աստված մեր փոխարեն չի ապրում, ոչ էլ երկիրն է պահելու, ոչ էլ մեր փոխարեն մեր սխալի հետևանքն է շտկելու:
Չէ, Աստված ուժ ու զորություն պիտի տա՝ իր սխալը հասկացողին, իր կողքինին օգնողին, Հայրենիք ունեցողին ու պայքարելու, ապրելու որոշումով եղողին:
ՀԱՎԱՏԱԼ
ՈՐՈՇԵԼ
ՊԱՅՔԱՐԵԼ
ՃԱՆԱՉԵԼ
ԱՊՐԵԼ
ՀԱՅ ՄՆԱԼ
չլինել Տհայ...
Հ.Գ. բառարանում նոր բառ է պետք. (Տմարդ բառի պես) Տհայ!
Ոչ ՏՀաՅերին!
Աստված պահապան»։
Լրահոս
Տեսանյութեր
Ժողովուրդը լրիվ անտեսված է, ամեն ինչ ի շահ իշխանության է արվում. Երևանցիները՝ տրանսպորտի մասին