Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն էլ այն է, որ սովետական ԿԳԲ-ն գոյություն ունի ու կառավարում է Հայաստանը։ Կար տեսակետ, որ գոյություն ունի ղարաբաղցիների իշխանություն։
Ֆեյսբուքյան իր էջում նա մանրամասնել է, թե ինչ է deep state-ը, ինչպես է այն առաջացել։
«Խորքային պետության՝ deep state-ի մասին տարբեր կարծիքներ ու տարբեր գնահատականներ կան: Խորքային, կամ ստվերային կառավարման մասին հատկապես շատ են խոսում Թուրքիայում և Միացյալ նահանգներում:
Ըստ մի տեսակետի դա դավադրություն է ժողովրդավարության դեմ, ըստ այլ տեսակետների դա ապահովում է երկրների կայուն՝ անցնցում կառավարումն՝ հատկապես իշխանության փոփոխության ժամանակ:
Հայաստանի 20018-ին տեղի ունեցած իշխանափոխությունը ցույց տվեց, որ Հայաստանում նման երևույթ գոյություն չունի, իսկ պետությունն անկարող է իշխանության սահուն և անցնցում փոփոխության կատարել»,-նշել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա