Վճարված ռոյալթիներից 1 մլրդ 51 մլն դրամը հատկացվեց ազդակիր համայնքներին
«Նախագծով նախատեսվում է Սյունիքի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի 6 համայնքներին, որոնք միասին ընդգրկում են 33 ազդակիր բնակավայր, համայնքային մասհանումներ իրականացնել, այն է՝ ռոյալթիների 2 %-ի մասով»,-կառավարության նիստում հայտնեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։
Նա հայտնեց, որ հաշվարկվում է տարվա ամբողջ գումարը, որը կազմել է 1 մլրդ 51 մլն դրամ, որի 50 %-ը բաշխվում է բոլոր ազդակիր բնակավայրերին, իսկ մնացած մասը՝ 6 համայնքներին։
«Այս որոշման արդյունքում Մեղրի համայնքը կստանա 93 մլն դրամ, Քաջարան համայնքը՝ 190 մլն դրամ, Կապանը՝ 251 մլն, Վարդենիսը՝ 185 մլն, Ալավերդին՝ 246 և Ծաղկաձորը՝ 85 մլն դրամ»,-հայտնեց Սանոսյանը։
Նա տեղեկացրեց, որ ըստ կարգավորումների, հատկացվող գումարը 2021 թվականին հանքշահագործող ընկերությունների վճարած 52 մլրդ դրամ ռոյալթիների 2%-ն է։
Հարակից հրապարակումներ`
- ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
- 40+10 հազար դրամ աջակցության ծրագիրը երկարաձգվեց 9 ամսով
- 1.1 մլրդ դրամ սուբսիդիա «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ ջրի սակագնի բարձրացումը փոխհատուցելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան