«Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին»
«Փաստ» թերթը գրում է.
«Վերջին շրջանում Տավուշի գյուղերի թեմայի հետ կապված հայաստանյան իշխանությունների կողմից արվող հայտարարությունները հանրության կողմից բավական բուռն արձագանքի արժանացան: Սա, ըստ էության, իշխանությունների համար կանխատեսելի էր, սակայն, մեր ունեցած տեղեկություններով, նրանք այս իրավիճակի հետ կապված պահեստային տարբերակներ են նախատեսել, ավելին՝ հընթացս նոր «մեթոդներ» են մտածում։
«Փաստ» թերթի տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներին, ինչպես նաև մերձիշխանական որոշ սատելիտների հանձնարարել է այս փուլում ակտիվ մարզային այցեր իրականացնել և հանրությանը «բացատրել», թե իրականում ինչ են ցանկանում անել իրենք։ Մասնավորաբար, տվյալ դեպքում նախատեսվում է հանրային տարբեր հանդիպումների ընթացքում մարդկանց հետ զրույցներ ունենալ, քննարկումներ կազմակերպել, որտեղ իշխանականները պետք է հասկացնեն, որ այն, ինչ տեղի է ունենում, լրիվ «լեգիտիմ» գործընթաց է, որ այդ քայլով ՀՀ սահմաններից ոչ մի տարածք չի հանձնվում, որ այդ տարածքները երբեք Հայաստանինը չեն եղել և այլ հայտնի պնդումներ, որոնք վերջին մի քանի օրերին Փաշինյանը հանրային հարթակներից հնչեցնում է։
Ի դեպ, ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, Փաշինյանը հորդորել է նաև հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին»։ Նշենք նաև, որ այս օրերին իշխանության որոշ «էմիսարներ» արդեն մարզերում են, ընդ որում՝ ոչ միայն Տավուշում, հանդիպումներ են ունենում: Սակայն այստեղ մի «բայց» կա. բանն այն է, որ «գործուղվածների» հանդիպումները հիմնականում զուտ «գալոչկայի» համար են, որպեսզի շեֆին «քանակ» զեկուցեն:
Քանի որ իրականում հանրությունը բավական բորբոքված է և շատ վատ է վերաբերվում իշխանության այս որոշմանն ու Նիկոլ Փաշինյանին և իր «թիմին», ուստի իշխանական ու մերձիշխանական քարոզիչների հանդիպումներն անցնում են բավական նեղ «կռուգներում»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում աշխատակիցները դիմումներ են ներկայացնում
- «Հրապարակ». ԿԳՄՍՆ պատրաստվում է Դիլիջանի պետական քոլեջը միավորել Դիլիջանի պետական բժշկական քոլեջի հետ
- «Փաստ». Չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ
- «Ժողովուրդ». Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը ՔԿ-ն հարցեր է տվել
- «Հրապարակ». «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար որքան գումար է վճարել Հ1-ը
- «Փաստ». Գնալով ավելի ակնհայտ են դառնում ներիշխանական «բազառները»,
- «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանը կհեռանա ՔՊ-ից, ինչ խորը արմատներ ունի պատգամավորի նեղացածությունը
- «Հրապարակ». Փաշինյանը սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը
- «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան