ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակների գործողությունները սպառնալիք են Հայաստանի անվտանգության համար. Փաշինյան
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի անվտանգության համար։ Հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին»,-Կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը
Նա հայտարարեց, որ ՀՀ-ում կա մի կառավարություն և այն նստած է կառավարության նիստերի դահլիճում։
«Ուզում եմ, որ մենք բոլորս այս ուղերձը շատ հստակ արձանագրենք։ Անհրաժեշտության դեպքում պետք է արվեն համապատասխան քայլեր և ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի նաև արտաքին ուժերը որոշ շրջանակներին Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ստեղծելու համար չօգտագործեն»,- ասաց Փաշինյանը
Նա հայտնեց որ եթե ինչ-որ մեկը ՀՀ-ում իրեն նույնականացնում է կառավարության հետ, ապա այն ազգային անվտանգության խնդիր է և հույս հայտնեց, որ այդ մարմնի գոյությունը չի նշանակում, որ համապատասխան կառույցները թերացել են։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան