Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ), խոշտանգման և առողջությանը դիտավորյալ վնաս հասցնելու (մարմնական վնասվածք) հատկանիշներով գրանցված հանցագործությունների վերաբերյալ քանակական տվյալները։ Ներկայացված վիճակագրությունից ակնհայտ է դառնում, որ բռնության դեպքերի թիվն ավելացել է։
2022 թվականի վիճակագրությամբ դեպքերն ավելի քիչ են եղել.
Որոշակի նվազում կա ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ բռնություն գործադրելու դեպքերի թվում։
«Հայտնում ենք, որ 2022 թվականի ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից առերևույթ բռնություն գործադրելու, խոշտանգում կատարելու դեպքերի առթիվ հաշվառվել են 272 քրեական վարույթներ, 2023 թվականին՝ 233 քրեական վարույթներ, իսկ 2024 թվականի առաջին երկու ամիսների ընթացքում՝ 9-ը»,-ասվում է պատասխան գրությունում: Վերջին վիճակագրությունն հիմնականում պայմանավորված է հանրահավաքային ակտիվության նվազման փաստով․
Արձանագրված մտահոգիչ ցուցանիշների շուրջ Panorama.am-ը զրուցեց հոգեթերապևֆտ, հոգեբան, «Ժեստ» հոգեբանական կենտրոնի համահիմնադիր Արկադի Մեհրաբյանի հետ։
«Ժողովրդի շրջանում ագրեսիան բնականաբար ավելացել է, որի պատճառը հիմնականում անզորության զգացումն է։ Մարդիկ իրենց մեջ շատ բացասական էմոցիաներ են կուտակել և չգիտեն որտեղ այն դուրս հանեն, որն արտահայտվում է բռնության տեսքով։ Այն կարող է լինել ինչպես իրական, այնպես էլ վերբալ ագրեսիա։ Ես կողմնակից եմ վերբալ ագրեսիային՝ հայհոյանքին, քանի որ եթե չհայհոյեն կամ ուժեղ չգոռան՝ կարող են դիմել ֆիզիկական բռնության։ Պետք է հանեն կուտակված հույզերը։ Դրա համար պետք է ապակե շիշ կոտրեն, թուղթ պատռեն, կամ ամայի վայրում գոռան։ Հենց կուտակեցին հույզերը՝ այն մի օր պոռթկալու է, օրգանիզմն իր մեջ չի պահելու։
Հիմա այս խնդիրն ավելի սուր է, քանի որ մարդիկ իրար հանդեպ չարացած են, և մի փոքր բան է պետք, որ ագրեսիան դուրս հորդի։ Պետք է կարողանանք ներել, ներելու կարողությունը շատ բարդ է։ Չնայած բաներ կան, որ ես չեմ կարող ներել, օրինակ, զոհված տղերքի արյունը։ Կորուստների հետևանքով մարդիկ հայտնվել են դեպրեսիայի մեջ, անգործունակ են դառնում, լուծումներ չեն տեսնում, իրենց գցում են փակուղու մեջ։ Մտածում են, որ իրենցից ոչինչ կախված չէ և այդ ամենը հագեցնում է ագրեսիայի։
Այս ամենի առաջին պատճառը հանրապետության սոցիալ-քաղաքական վիճակն է։ Այն բերում նրան, որ դեպրեսիան ընդհանուր է, հասարակությունն է դեպրեսված, ոչ թե մեկ կամ երկու անհատ, քանի որ այդ ամեն անցուդարձերը այս կամ այլ կերպ առնչվել է յուաքանչյուր անհատի և անձի։ Կա և՛ սոցիալական, և՛ քաղաքական գործոնը, ինչքան էլ մարդիկ ասեն, որ քաղաքականությամբ չեն զբաղվում, միևնույնն է՝ նա այդ քաղաքականության մեջ է։
Այս ամենի պատճառը վարվող քաղաքականությունն է, ընդհանուր վիճակը և պատերազմը, Արցախի վերջին ողբերգությունը։ Մարդը պետք է կա՛մ ինքնախաբեությամբ զբաղվի, որ ասի թե այն իրեն չի անհանգստացրել, կամ պետք է աննորմալ լինի։ Միգուցե փորձի ցույց չտալ, բայց ներսում տեղի են ունենում ներքին կոնֆլիկտներ։
Քանի որ այն մեծ զանգվածներին է վերաբերում, արդեն ամբողջ հասարակությունը հայտնվում է այդպիսի վիճակում։ Ռեակցիայի տեսակները երեքն են՝ հարձակում, անշարժանալ և փախուստ։ Երեքն էլ կա մեր հասարակության մեջ, ոմանք ագրևեսիա են գործադրում, ոմանք՝ անգործունակ են դառնում։ Ագրեսիան ռեակցիաների տեսակներից մեկն է, որն հիմնականում լինում է ֆորսմաժորային իրավիճակներում։ Մեր գլխին ինչ ասես եկավ դրա համար էլ ընդհանուր ագրեսիան շատացել է, որ միայն միջանձնային այլ ամեն ինչի հանդեպ էլ ագրեսիան կարող է մեծացած լինի»,- ասաց Արկադի Մեգհրաբյանը։
Հարակից հրապարակումներ`
- 63-ամյա մորը պարբերաբար ֆիզիկական և հոգեկան բռնության է ենթարկել
- Մանկապարտեզի աշխատակիցը կոպիտ սրբել է երեխայի քիթը՝ պատճառելով ուժեղ ցավ, ապա, ավելն ուղղելով վերջինիս կողմը, հնչեցրել բռնության սպառնալիք
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան