Արա Ղազարյան. Այն, ինչ անում է Ադրբեջանն այսօր, դեռ պետք է տակից դուրս գա
«ՄԻԵԴ-ում ունենք Ադրբեջանի դեմ շահած երեք գործ։ Ադրբեջանը վճիռները չի կատարում, բայց հետաքրքիր է՝ չի էլ հայտարարում, որ չի կատարելու»,-այսօր Ամերիկյան համալսարանում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է փաստաբան Արա Ղազարյանը։
Նա նշել է, որ Ադրբեջանը մշտապես կարողանում է խուսանավել միջազգային իրավունքի նորմերի արանքում, բայց դա երկար չի տևի։
«Կա որոշակի քաղաքական, իրավաբանական ռեսուրս, որը գնալով սպառվում է։ Ես միշտ Ադրբեջանի այս քայլերը համեմատում եմ Իսրայելի հետ, այն, ինչ անում է Իսրայելը Գազայի հատվածում. միջազգային հանցագործներ, հարուցվում են դատական գործընթացներ, հետ ենք գնում 48 թվական, երբ հիմնադրվեց Իսրայել պետությունը՝ անեքսիայի հիմքով։ Այն, ինչ անում է Ադրբեջանն այսօր, դեռ պետք է տակից դուրս գա։ Եթե դուք ասեք, սա չափազանց լավատեսական հայտարարություն է, ես կասեմ՝ խոսում եմ իրավական բաղադրիչով»,-ասաց նա։
Ղազարյանի խոսքով, Ադրբեջանի ու Իսրայելի ձեռագիրը նույն է՝ շրջափակում, բռնի տեղահանում, տարածքների օկուպացում։
«Ի՞նչ պետք է անենք։ Խոսենք բնակիչների վերադարձի մասին։ Մեկ տարով Ադրբեջանի մասնակցությունը կասեցվեց ԵԽԽՎ-ում, Ադրբեջանը պետք է կատարի պահանջները, որոնցից մեկը վերաբերում է հայերի վերադարձի իրավունքին, որոնք պետք է տրվի բարձր ինքնավարություն»,-ասաց փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան