Մատահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին.Արման Թովմասյան
«Մտահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին, այստեղ անխուսափելի է չմտահոգվելը, չգիտեմ, թե ով պետք է լինի դատավորներից, որ չմտահոգվի»,-դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողներին ասաց դատավոր Արման Թովմասյանը։
Նա հայտնեց, որ 4 դատավորների հրաժարականների պատճառների մասին ընդամենը խոսակցություններ են, իսկ դատավորը խոսակցություններին չի կարող գնահատականներ տալ։
Անդրադառնալով դատավոր Վազգեն Ռշտունու հայտարարությանը, ըստ որի՝ նա չի ցանկանում առաջադրվել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի համար՝ Թովմասյանն ասաց, որ այդ հայտարարության մեջ ամեն ինչ հանգամանալից ասված է։
Հարակից հրապարակումներ`
- Դատավորի վրա ճնշում լինելու դեպքում նա պետք է համապատասխան ընթացակարգով դիմի համապատասխան մարմիններին. Դատավոր Արթուր Ստեփանյան
- Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին