Եթե նույն իրավիճակում հայտնվեմ, նույն կերպ կվարվեմ. դատավոր Բորիս Բախշիյան
«Պետք է պինդ լինել, հավատալ սեփական ուժերին և արդարադատությանը, անպայման կհասնենք արդարադատությանը»,- Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Բորիս Բախշիյանը։
Նա նշեց, որ իր նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է եղել, ինչը փաստվել է դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավաճռով։
«Ես, ի սկզբանե, իմ նկատմամբ ապօրինի իրականացվող քրեական հետապնդումների ժամանակ ասել եմ ու պնդում եմ՝ արել եմ այն, ինչ օրենքն է պահանջում, օրենքով եմ արել, եթե նույն իրավիճակում հայտնվեմ, նույն կերպ կվարվեմ»,- ասաց Բախշիյանը։
Հիշեցնենք, որ դատավոր Բորիս Բախշիյանին մեղադրանք էր առաջադրվել իր վարույթում քննվող գործերից մեկով ամբաստանյալին իբրև ակնհայտ ապօրինի կալանավորելու մեջ և դատավորը հիշյալ մեղադրանքով տևական ժամանակ գտնվել էր անազատության մեջ: 2022 թվականի սեպտեմբերի 28-ի Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռով ճանաչվել և հռչակվել էր դատավոր Բորիս Բախշիյանի անմեղությունը։ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ է թողել այդ դատավճիռը։
Հարակից հրապարակումներ`
- Մատահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին.Արման Թովմասյան
- Դատավորի վրա ճնշում լինելու դեպքում նա պետք է համապատասխան ընթացակարգով դիմի համապատասխան մարմիններին. Դատավոր Արթուր Ստեփանյան
- Դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները չեն դադարեցվել և չեն էլ կարող դադարեցվել. Փաստաբան
- Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Բորիս Բախշիյանի գործով արդարացման դատավճիռը
- Դատավոր Բորիս Բախշիյանն արդարացվել է
- Դատավոր Բորիս Բախշիյանն ազատության մեջ է
- Դատավոր Բորիս Բախշիյանն ազատ կարձակվի. Պաշտպան
- Երեմ Սարգսյան. Արդեն 70 օր է Հայաստանում ակնհայտ ապօրինի կալանավորված է դատավոր Բորիս Բախշիյանը
- Դատավոր Բորիս Բախշիյանը ևս մեկ ամիս կմնա անազատության մեջ