Փարիզ-2024-ի ջահը կվառվի Թյուիլրի այգիներում
«Փարիզ-2024» օլիմպիական խաղերի կրակը կվառվի Լուվրի թանգարանի դիմաց գտնվող Թյուիլրի այգիներում (Jardin des Tuileries), այլ ոչ թե Էյֆելյան աշտարակի մոտ, ինչպես ակնկալում էին կազմակերպիչները։ Այս մասին գրում է sortiraparis.com կայքը։
Թյուիլրի այգին՝ Փարիզի «կանաչ թոքը», գտնվում է քաղաքի կենտրոնում ։ Այստեղ օլիմպիական կաթսան կտեղադրվի 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ՝ հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Որոշումը, Agence France-Presse-ի հաղորդմամբ, եղել է խաղերի կազմկոմիտեի և Փարիզի քաղաքային խորհրդի բանակցությունների արդյունքը:
Կաթսայի շուրջ անվտանգությունը կապահովվի օրական 24 ժամ՝ թույլ տալով հանրությանը վայելել տեսարանը հանգիստ պայմաններում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան