Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում են Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայությունից։
«Վաղ առավոտից ԱԱԾ-ն, ոստիկանությունը, համատարած խուզարկություն են իրականացնում Բևեռի խորհրդի անդամների, աջակիցների, համակիրների բնակարաններում, Բևեռի գրասենյակներում»,-նշում են Բևեռից։
Նույն աղբյուրի համաձայն, խուզարկություն է ընթանում Կարո Եղնուկյանի, Աշոտ Պետրոսյանի, Վահագն Ավագյանի, Արա Պապյանի բնակարաններում։
Հիշեցնենք, որ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վրա հարձակումից հետո հարուցված վարույթի շրջանակում ՔԿ-ն հայտարարեց՝ դատարանների թույլտվությամբ և ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության օժանդակությամբ ոստիկանության շենքի վրա հարձակում կատարած անձանց և նրանց հետ առնչություն ունեցող մի շարք այլ անձանց բնակության վայրերում, ինչպես նաև որպես «Ազգային ժողովրդավարական բևեռ» կազմակերպության գրասենյակ ծառայող տարածքում կատարվել են երկու տասնյակից ավել խուզարկություններ։
Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթեր և առարկաներ, այդ թվում զենք, զինամթերք, պլաններ, սխեմաներ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ և այլն:
Մասնավորապես նշված կազմակերպության գրասենյակ հանդիսացող տարածքից հայտնաբերվել են 2 մարտական նռնակ և քննության համար հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ փաստաթղթեր ու առարկաներ։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանության Նոր Նորքի բաժնում առերևույթ ահաբեկչության վերաբերյալ վարույթով երկու անձ կալանավորվել է
- ԱԺԲ. Բևեռի գրասենյակ ծառայող որևէ տարածքում խուզարկություն չի արվել
- ԱԺԲ-ի գրասենյակում հայտնաբերվել են փաստաթղթեր, զենք, պլաններ, սխեմաներ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ
- Ինչ պահանջներ են ներկայացրել Նոր Նորքի ոստիկանական բաժին մտած զինված անձինք
- Սուրենյանց. «Եղբայրա- ծռական» շոուներով նախապատրաստվում են իշխանության մեծածավալ ռեպրեսիաներ
- Ո՞վ է Նոր Նորքի ոստիկանություն նռնակով ներխուժած քաղաքացին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին