Հունաստանի ափերի մոտ երկու ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստանի Պելոպոնես թերակղզու մերձակայքում երկու երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան։
5,4 մագնիտուդով առաջին ցնցումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 09:11-ին (Մոսկվայի ժամանակով 10:11-ին), երկրորդը՝ 5,8 մագնիտուդով, մեկ րոպե անց՝ 09:12-ին։ «ՌԻԱ նովոստի»-ին հայտնում է, որ առաջին երկրաշարժի օջախը եղել է տասը կիլոմետր խորության վրա՝ Պիրգոս քաղաքից 52 կիլոմետր, իսկ Աթենքից 234 կիլոմետր հեռավորության վրա։
Երկրորդ երկրաշարժի աղբյուրը գտնվել է 18 կիլոմետր խորության վրա՝ Պիրգոսից 48 կիլոմետր և Աթենքից 226 կիլոմետր հեռավորության վրա։
Հարակից հրապարակումներ`
- Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցին նվիրված միջոցառում Երևանում
- Ճապոնիայում մոտ 5,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, զոհերի մասին տեղեկություն չկա
- Թուրքիայի Չանաքքալե քաղաքում 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան