Նարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված նամակը դեսպանատանը չվերցրեցին
«Իմնեմնիմի» պոդքաստի վարող Նարեկ Սամսոնյանի՝ ԱՄՆ դեսպանին ուղղված բաց նամակն այսօր Սամսոնյանի թիմակիցները տարել էին ԱՄՆ դեսպանատուն՝ առձեռն հանձնելու ԱՄՆ դեսպանին։
Սակայն դեսպանատան աշխատակիցը ծրարը չվերցրեց՝ նշեկով, որ դեսպանատուն նամակ ուղարկելու կարգ կա, այն պետք է ուղարկել էլ. փոստի միջոցով։
«Ճիշտն ասած, ինձ համար զարմանալի էր։ Ինչևիցե, մենք ֆիքսում ենք, որ ցավոք չկարողացանք այն փոխանցել դեսպանատանը»,-ասաց լրագրող Դավիդ Ֆիդանյանը։
Վերջինն ուղիղ եթերում ընթերցեց Սամսոնյան նամակ-հարցումը։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Ֆիդանյան. Կարծում եմ՝ ԱՄՆ դեսպանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի գործով
- Դուք դիտե՞լ եք իմ ձերբակալության կադրերը. Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակը Հայաստանում ԱՄՆ դեսպանին
- Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
- «Շտապում եմ քեզ հիասթափեցնել». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի նամակը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
- Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից