Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ Թ. Թովմասյանի դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել
«ՀՀ դատախազությունից տեղեկացրեցին, որ իմ դիմումի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել»,-տեղեկացրել է ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա մանրամասնել է՝ «Իմնեմնիմի» պոդքաստի վարող Նարեկ Սամսոնյանի բռնի ձերբակալության առիթով դիմում էի ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ պահանջելով քրեաիրավական գնահատական տալ արժանապատվության նսեմացման կադրերով և բռնությամբ ուղեկցված ձերբակալության գործընթացին:
«Այսօր ստացել եմ պատասխան գրություն, որ դատախազության պետակական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետն իմ դիմումը հասցեագրել է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելո լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների վարչության պետ Յու. Իվանյանին: Դատախազությունը քննչական կոմիտեի քննարկմանն է ուղարկել իմ գրությունը՝ «Քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար»:
ՀՀ Դատախազությունից քիչ առաջ ինձ տեղեկացրին, որ իմ դիմումի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Նարեկ Սամսոյանի բռնի ձերբակալության առիթով:
Հետևողական կլինեմ՝ մինչ գործի ավարտը, քանի որ պոդքաստի ընթացքում հնչեցրած ամենաանթույլատրելի բառն անգամ չի կարելի խուլիգանության հետ շփոթել և կալանավորել հաղորդավարներին՝ իբրև խուլիգանների: Ավելին՝ կալանավորել այդքան բիրտ ուժի կիրառմամբ»,-նշել է ԱԺ պատգամավորը։
Հարակից հրապարակումներ`
- Դուք դիտե՞լ եք իմ ձերբակալության կադրերը. Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակը Հայաստանում ԱՄՆ դեսպանին
- Հովհաննես Խուդոյան. հաղորդում եմ ներկայացրել ՔԿ` Նարեկ Սամսոնյանին ձերբակալած անձանց գործողությունների վերաբերյալ
- Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի ձերբակալությունից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան