Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է: Այս պարագայում, ճիշտ լուծումը ոչ թե Արևմուտքի հասցեին «մուննաթ» գալն է՝ նոր սպառազինություն ստանալու ակնկալիքով, այլ Մոսկվայի հետ դիալոգի գնալը:
Ուկրաինայի ճակատագիրն, անշուշտ, իմ հոգսը չէ, բայց առնվազն ցավալի են ուկրաինական պետության կոլապսը և ուկրաինացիների տառապանքները»։
Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի հետ հեռախոսազրույցում Զելենսկին շնորհակալություն է հայտնել կենսական անհրաժեշտության օգնության համար, ապա ներկայացրել է մարտադաշտում տիրող իրավիճակը, նշել «ռուսական օդային ահաբեկչության արագ աճի մասին»։
«Միայն վերջին շաբաթվա ընթացքում ուկրաինական քաղաքներն ու համայնքները խոցվել են 190 հրթիռների, 140 «շեհիդների» ու այլ զենքերի կողմից։ Ուկրաինայի ամենամեծ հիդրոէլեկտրակայանը շարքից դուրս է եկել»,- ասել է Զելենսկին։
Նա ընդգծել է, որ այս իրավիճակում Ուկրաինային օգնություն հատկացնելու վերաբերյալ Կոնգրեսի կողմից արագ որոշում ընդունելը ծայրահեղ կարևոր է։
CBS News-ին տված հարցազրույցում էլ նա ընդգծել է, որ «Պուտինի այս ագրեսիան ու բանակը կարող են դուրս գալ Եվրոպա, և այդ ժամանակ ԱՄՆ քաղաքացիները, զինվորները պետք է պաշտպանեն Եվրոպան, քանի որ նրանք ՆԱՏՕ-ի անդամ են»։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
- Զելենսկին աշխատանքից ազատել է ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին
- Ամենախոշոր հարձակումն է տեղի ունեցել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա
- Զելենսկին Թուրքիայում է
- Զելենսկու ավտոշարասյունը կրակի տակ է ընկել Օդեսայում Հունաստանի վարչապետի քաղաք կատարած այցի ժամանակ
- Զելենսկու կինը մերժել է Բայդենին
- Զելենսկի. Լեհաստանը չպետք է օգտագործի Ուկրաինայում ստեղծված իրավիճակը «ներքաղաքական պայքարում»
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին