ՌԴ ԱԳՆ. 102-րդ բազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ 102-րդ բազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
Մեկնաբանելով «ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների խորացում. ավելի շատ Եվրոպա Հայաստանում, ավելի շատ Հայաստան Եվրոպայում» զեկույցը, ՌԴ ԱԳՆ-ում ասել են, որ «անվտանգության առաջարկները լիովին հակասում են ողջախոհությանը»։
«102-րդ բազայի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Այն միտքը, որ դրանց դուրսբերումը ինչ-որ կերպ կուժեղացնի հանրապետության ռազմական ներուժը, վտանգավոր դեմագոգիա է»,- հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում։
«Ստիպելով այսօր վերանայել գոյություն ունեցող անվտանգության համակարգը՝ Արևմուտքը դրա դիմաց կոնկրետ ոչինչ չի առաջարկում»,- ընդգծել են գերատեսչությունում։
Հարակից հրապարակումներ`
- Սուտ է. ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը Բաքվում և Երևանում հստակ ցույց տվեց, թե ինչն ինչոց է. Թևանյան
- Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
- Արևմուտքը հետապնդում է իր շահերը և իրեն չի հետաքրքրում՝ Հայաստան կլինի, թե ոչ. Կարեն Բեքարյան
- Ինչ են ակնկալում ՀՀ-ում, որ ԱՄՆ-ն գալու է Թուրքիայի դեմ որևէ գործողություն անի՞. Հայկ Խալաթյան
- Ո՞ւմ և ի՞նչ ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Երևանից. Քաղաքագետի կարծիք
- Իսկանդարյան. Ինչ տեղի է ունենում մեր տարածաշրջանում, պետք է հասկանալ ՆԱՏՕ-Ռուսաստան դիմակայության համատեքստում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին