Ռուբեն Մխիթարյանը՝ ՔՊ-ականներին. Դուք վախեցած եք, դա ակնհայտ է
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը գրում է.
«Դուք վախեցած եք: Դա երևում է: Դա ակնհայտ է: Դա զգացվում է նույնիսկ ձեր հազիվ բռնվող «խրոխտ» դիրքի մեջ: Դուք մտքերի մեջ եք: Դուք հասկանում եք, որ նա վերջում ձեզ թողնելու է մեն մենակ դեմ առ դեմ աչքերը սևացած, արնակալած բիբերով մարդկանց առաջ:
Դուք գիշերները դադարել եք լավ քնել: Դուք անկեղծ նախանձում եք ձեր ֆրակցիայի հիմարներին, որոնք դեռ ապրում են 2018-ի մայիսի մեջ: Դուք հասկանում եք, որ վերջը մոտենում է: Դուք դա զգում եք փողոցում, ձեր շենքի բակում, վերելակի մեջ:
Դուք վախեցած եք: Եւ դա միակ մարդկային ճշմարիտ զգացմունքն է, որը հենց ձեզ համար է ստեղծվել»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա