ՌԴ գլխավոր դատախազությունը Պուգաչովայի վերաբերյալ հարցում է ուղարկել արդարադատության նախարարություն
Անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային նախագծի ղեկավար Վիտալի Բորոդինը հրապարակել է նամակ, որը գխավոր դատախազությունն ուղարկել է ՌԴ արդարադատության նախարարություն՝ երգչուհի Ալլա Պուգաչովային որպես օտարերկրյա գործակալ ճանաչելու մասին։ Այս մասին գրում է Վեստի.ռու կայքը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ «իշխանություններից ոչինչ չի լսել նրան օտարերկրյա գործակալ ճանաչելու մասին»։
Մեկնաբանելով Կրեմլի ներկայացուցչի հայտարարությունը, Բորոդինը Telegram-ի իր ալիքում գրել է, որ «ես չէի պատրաստվում պաշտոնական պատասխան հրապարակել, բայց ստիպված կլինեմ»։
Նա հրապարակել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության կողմից ՌԴ արդարադատության նախարարություն ուղարկված նամակի տեքստը։
Նամակում ասվում է, որ «սահմանված իրավասությանը համապատասխան ուսումնասիրելու համար Ա.Բ. Պուգաչովային որպես օտարերկրյա գործակալի հետ փոխկապակցված անձ ճանաչելու» հարցը քննարկելու դիմումն ուղարկվում է համապատասխան մարմիններին։