Կարծում եմ՝ բոլոր տեղերում էլ կլինեն. դատավոր Չիչոյանը դատական համակարգում «գործ տվողների» մասին
«Բոլորիս համար էլ մտահոգիչ է դատավորների հրաժարականների դիմումները»,- Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց դատավոր Սերգեյ Չիչոյանը։
Իսկ թե ինչո՞վ է մտահոգիչ հարցին ի պատասխան, նա ասաց. «Դե, առանց պատճառի, չիմանալով պատճառները։ Իրենցից, կարծեմ, մեկն է նշել, որ գիտությամբ է զբաղվելու, մնացածից տեղեկություն չունեմ»։
Հարցին՝ ունի՞ կոլեգաների հետ գրագրություն, որը եթե հրապարակվի, անհարմար վիճակում կհայտվի, Չիչոյանն ասաց. «Իհարկե, ոչ»։
Ի պատասխան լրագրողի հարցի՝ «պարզեցի՞ք, թե ով է դատական համակարգի «հուդան», ով տարել, գրագրությունը հասցրել է համապատասխան մարդկանց, ադյունքում դատավորները հրաժարական են տվել», դատավորն ասաց. «Չեմ պարզել, բայց շատ հետաքրքիր է»։
Հարցին՝ ամեն դեպքում, կարծում է, «գործ տվող, հուդա, մատնիչ կա», Ս.Չիչոյանը պատասխանեց. «Կարծում եմ, բոլոր տեղերում էլ կլինեն»։
Նա նշեց, որ ինքն իր վրա չի զգում ճնշումներ։
Հիշեցնենք, որ մի քանի օրերի ընթացքում ազատման դիմում է գրել 4 դատավոր՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանը, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը եւ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը։
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ մոտ 4 տարի առաջ դատավորները ընդհանուր «չաթ» են ունեցել, քննարկել տարբեր թեմաներ, այդ թվում՝ քաղաքական հարցեր, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Նիկոլ Փաշինյանի և նրա մտերիմների հասցեին դատավորները հնչեցրել են հայհոյանքներ։
Հարակից հրապարակումներ`
- Եթե նույն իրավիճակում հայտնվեմ, նույն կերպ կվարվեմ. դատավոր Բորիս Բախշիյան
- Մատահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին.Արման Թովմասյան
- Դատավորի վրա ճնշում լինելու դեպքում նա պետք է համապատասխան ընթացակարգով դիմի համապատասխան մարմիններին. Դատավոր Արթուր Ստեփանյան
- Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
- Ինչո՞ւ են հրաժարական տվել 4 դատավորները
- Աթանեսյան. Այդ դատավորները որոշել են չպայքարել իրենց պաշտոնների համար
- Դադարել են դատավոր Անդրանիկ Մնացականյանի լիազորությունները
- Դադարել են դատավորներ Կարեն Մարդանյանի և Սերգեյ Մարաբյանի լիազորությունները