Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքները
Հայաստանում քաղաքացիներն անորոշ վիճակում են. հիմնական մտահոգող հարցն է՝ ինչ է լինելու վաղը, քանի որ, կարծում են, այս իշխանության օրոք որևէ դրական սպասելիք, ակնկնկալիք չպետք է ունենալ։
Panorama.am-ի հարցին՝ ո՞վ կամ ի՞նչն է Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքը, ինչո՞ւ, քաղաքացիների պատասխանը հիմնականում նույնն էր՝ Նիկոլ Փաշինյանն ու այս իշխանությունը։
«Փաշինյանը, որովհետև ծախու արարած է, կարող է թուրքերին, ադրբեջանցիներին մատակարարել, ուրիշ ոչ մի բան չի կարող անել։ Ժողովրդին էլ խաբում է, թե ամեն ինչ էլ անում է, ոչ մի բան էլ չի անում»,- ասաց մի քաղաքացի։
«Հայ ազգը պետք է ընտրի մի կարգին մարդ, լավ ղեկավար, որ հնարավոր լինի թուրքի դեմն առնել»,- նշեց մեկ այլ քաղաքացի։
Կարծիք հնչեց, որ Հայաստանն այսօր վտանգավոր դրության մեջ է, որովհետև հողերը հանձնում են։
«Երկրի լավ, վատ ձեռքբերումների, անվտանգության համար ո՞վ է պատասխանտու։ Երկրի ղեկավարը... բալանսավորված քաղաքականության չի վարում, գնում է արկածախնդրության»,- նշեց մի քաղաքացի։
Հայաստանի անվտանգության սպառնալիք են համարում նաև «5-րդ շարասյունը». «Անվտանգության հիմնական սպառնալիքը 5-րդ շարասյունն է Կրեմլի հովանավորությամբ»։
«Ժողովորդն ընտրում է ոչ ճիշտ ղեկավարների։ Արդեն 30 տարի է ընտրում ենք նրանց, որոնք մերը չեն»,- նշեց մի քաղաքացի։
«Մեր միջի որդերը, ցեցերը, որ ուտում են ժողովրդի կյանքը. եթե առողջ դատողություն լինի, ամեն ինչ նորմալ կլինի»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Մանրամասն՝ տեսանյութում։