
Վարսեն Աղաբեկյանն ընդգրկվել է Պաղեստինի կառավարության կազմում
Պաղեստինի նախագահ Մոհամեդ Աբասը հրամանագիր է ստորագրել՝ վստահություն հայտնելով Պաղեստինի տասնիններորդ կառավարությանը, ինչպես նաև հրամանագիր է ստորագրել դրա ձևավորման վերաբերյալ։
Պաղեստինի լրատվական գործակալության փոխանցմամբ, նոր կառավարությունը նախագահի առջև երդվելու է հաջորդ կիրակի՝ մարտի 31-ին։
23 անդամից բաղկացած գործադիր մարմնում Արտաքին գործերի և արտագաղթի հարցերով պետնախարարի պաշտոնը վստահվել է հայազգի Վարսեն Աղաբեկյանին։
Նոր կառավարության ծրագրում առաջնահերթությունը կտրվի Գազայի հատվածում տիրող իրավիճակին, մասնավորապես՝ մարդասիրական օգնության ավելի մեծ մուտք ապահովելու ծրագրի մշակմանը։
Լրահոս
Տեսանյութեր

Սահմանադրությունը փոխելու-չփոխելու հարց չկա, Փաշինյանին փոխելու հարց կա. Բագրատ Սրբազան