Դավիթ Ֆիդանյան. Կարծում եմ՝ ԱՄՆ դեսպանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի գործով
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի անունից Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին փոխանցվելու է բաց-նամակ, որը ԶԼՄ-ներում հրապարակվեց այսօր։
Այդ նպատակով ԱՄՆ դեսպանատան հարակից տարածքում են AntiFake.am կայքի խմբագրության աշխատակիցներն ու Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի մի քանի թիմակիցներ։
«ԱՄՆ-ն գոնե աշխարհի ընկալումներում ներկայանում է որպես ժողովրդավարության առաջամարտիկ։ Այսօր եկել ենք դեսպանատուն՝ ցույց տալու, որ Հայաստանը բնավ այն հունով չի ընթանում, որով ցանկանում են ՀՀ դոնոր հանդիսացող միջազգային կառույցները, հիմնադրամները, կազմակերպություններն ու դրանց ներկայացուցիչները։ Հայաստանում Նիկոլ Փաշինյանը ձևավորել է ավտորիտար իշխանություն, այնպիսի պետություն, որտեղ մարդկանց կարող են կալանավորել սուր քննադատության համար»,-լրագրողների հետ զրույցում ասաց լրագրող Դավիթ Ֆիդանյանը։
Նա ընդգծեց՝ այսօր դեսպանատուն են եկել, ցույց տալու ԱՄՆ դեսպանին այս ամենը։
«Կարծում եմ՝ ԱՄՆ դեսպանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում Նարեկ Սամսոնյանի, Վազգեն Սաղաթելյանի գործով, երբ նրանց կալանավորել են պոդքասթի ընթացքում հնչեցրած քննադատության համար։ Նրանց ձերբակալել ենք ծանր վիրավորանք հոդվածի հատկանիշները, որը հենց արևմուտքի ճնշմամբ Հայաստանի իշխանություններն ապաքրեականացրել են։ Սակայն տղաների գործով մենք տեսնում ենք, որ այլ ձևակերպումներով վերակենդանացրել են ծանր վիրավորանքի հոդվածը, որակել են որպես՝ ՔԿ լեզվով ասած համցանցային խուլիգանություն»,-ասաց նա։
Լրագրողի խոսքով, Հայասանի իշխանություններն այս կերպ խաբում են միջազգային հանրությանը, երբ ապաքրեականցված հոդվածով ռեպրեսիաներ են իրականացնում այլախոհների կամ ընդդիմադիր խոսք հնչեցողների նկատմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Դուք դիտե՞լ եք իմ ձերբակալության կադրերը. Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի բաց նամակը Հայաստանում ԱՄՆ դեսպանին
- Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
- «Շտապում եմ քեզ հիասթափեցնել». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի նամակը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան