Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև տեղյակ է Արևմուտքի քայլերին, որոնք բարդացնում են այդ կարգավորումը։ «Իզվեստիային» տված հարցազրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք ազնվորեն հայտնել ենք մեր բոլոր գնահատականները Հայաստանի ղեկավարությանը, նրանք շատ լավ գիտեն, որ մենք հավատարիմ ենք մնում մեր պարտավորություններին, որ պատրաստ ենք շարունակել նպաստել Ադրբեջանի հետ իրենց հարաբերությունների կարգավորմանը և այս գործընթացը լիարժեք ավարտին հասցնել: Նրանք գիտեն, որ իրավիճակի կայունացման, Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների վերականգնման մեր անկեղծ շահագրգռվածության ֆոնին Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն քայլեր են ձեռնարկում այս գործընթացը բարդացնելու համար»,- ասել է նա։
Լավրովը նշել է, որ վերջին շրջանում Հայաստանի իշխանությունները չեն շփվում ռուսական կողմի հետ, և ինքն վերջին անգամ շփվել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ 2023 թվականի նոյեմբերին։
«Վերջերս Ադրբեջանի ղեկավարությունը բողոքեց որոշ գործողությունների և հայտարարությունների դեմ, այդ թվում՝ կապված Հայաստանում ԵՄ առաքելության գործառույթների և կազմի ընդլայնման հետ: Դա իրենց որոշելիքն է»,- ընդգծել է ՌԴ ԱԳ նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- ԵԱՏՄ-ում խնդիրներ են առաջանում, երբ մենք խոսում ենք նման սերտ փոխգործակցության մասին. Պեսկով
- Զախարովա. Ռուսաստանի ճշտում է Հայաստանում «Միր» քարտերի աշխատանքի դադարեցման մասին լուրերը
- Զախարովան՝ Փաշինյանի մասին. Դժվար թե սեփական ժողովրդին պատերազմով վախեցնելը արդյունքի հասնելու լավագույն միջոցն է
- Զախարովան նշել է պատճառը՝ ինչու է Փաշինյանը Տավուշում հայտարարել Ադրբեջանի հետ մոտալուտ պատերազմի սպառնալիքի մասին
- Զախարովա. Հանկարծ Հայաստանը Արևմուտքի նոր զոհը չդառնա
- Պեսկով. Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան հենց Հայաստանում
- Պեսկով. ՌԴ-ն հստակություն չունի ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշման հարցում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան