Դատարանը Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն Անի Եղիազարյանի՝ պաշտոնից ազատման հրամանն անվավեր է ճանաչել
Երևանի քաղաքացիական դատարանը, դատավոր Ազատ Դունամալյան, անվավեր է ճանաչել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի որոշումը, որով Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ազատվել էր աշխատանքից։
Դատարանը որոշել է նաև ԿԳՄՍՆ–ից հօգուտ Անի Եղիազարյանի բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը։
Անի Եղրազարյանը դիմել էր դատարան՝ պահանջելով աշխատանքից ազատելու հրամանն անվավեր ճանաչել։
«…ամեն բանին վերջ կա, իսկ արդարությունն ու անմեղությունը միշտ հաղթանակել են աշխարհքում ու պիտի հաղթանակեն. /Հովհ. Թումանյան/
Հաշվետու լինելով հանրության առջև և խոնարհումս բերելով բոլոր մտահոգ մարդկանց՝ ուզում եմ կիսվել ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վճռով:
Լինել մաքուր ու արդար՝ էդ մեծ բան է… /Հ.Թումանյան/»,- գրել է Անի Եղիազարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Թումանյանի թանգարանի նախկին տնօրենը դիմել է դատարան
- Լուսինե Ղարախանյանը նշանակվել է Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնակատար
- Թումանյանի թանգարանի տնօրենինքնակամ մեկնել է՝ ավելի քան քսան օր կառույցը թողնելով առանց ղեկավարման․ ԿԳՄՍ նախարար
- ԿԳՄՍ փոխնախարարի արձագանքը՝ Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնում յուրայինի նշանակելու մասին
- Ստորագրահավաք՝ ի պաշտպանություն Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի
- ԿԳՄՍ նախարարությունը՝ Թումանյանի թանգարանի տնօրենին պաշտոնից ազատելու մասին
- Թումանյանի թանգարանի նախկին տնօրենը կդիմի դատարան
- Թումանյանի թանգարանի տնօրեն. Իմ դեմ խմորվող դավադրությունը ստացավ իր մարմինը՝ մեկ հրամանի մեջ խտացված
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան