Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդաշարին տված հարցազրույցում ասաց ռազմական պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը։
Նա նկատեց, որ, եթե բնակիչները որոշել են դիմադրել, ապա պետք է մտածել, թե ինչպես են այն անելու։
«Ոչ թե պետք է Տավուշ գնալ-գալ, այլ կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը՝ հաշվի առնելով, որ հնարավոր է իշխանությունը հրաման տա և բանակը նահանջի։ Սա է ամենավտանգավոր խնդիրը։ Նախ ամեն ինչ պետք է անել, որ Հայաստանը պաշտպանի Հայաստանի տարածքը և հայ ժողովրդին»,-ասաց ռազմական պատմաբանը։
Այվազյանը հայտնեց, որ պետք է ամեն ինչ անեն, որպեսզի բանակը մնա իր տեղում և դիմադրի թշնամուն, որովհետև այն սպառնում է ոչ միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի ժողովրդին։
Հայտնելով, որ տեղում առկա աշխարհազորայինների հետ պետք է նախապատրաստման աշխատանքներ տանել՝ քաղաքական գիտությունների դոկտորն ասաց, որ պետք է այսօրվանից մտածել, այդ գյուղերից կանանց և երեխաներին տեղափոխելու, ամրաշինական աշխատանքներ կատարելու և զորավարժանքներ իրականացնելու, պարտիզանական պայքարին պատրաստվելու մասին։
Նա հայտարարեց, որ եթե իշխանությունները որոշեն ձերբակալել տեղի ակտիվ բնակիչներին, ապա այն թանկ կնստի իշխանության վրա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից հղումում։
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի գյուղերի մասին. Ես ման եմ գալիս այն մարդկանց, որոնք կգան ու կապացուցեն, որ դա ՀՀ տարածք է
- Տավուշի գյուղերի հանձնման դեպքում ադրբեջանցիները խնդրահարույց հեռավորության վրա են գտնվելու Լոռու տարբեր բնակավայրերի նկատմամբ. Աբրահամյան
- Տավուշի մարզով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարց չի քննարկվել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա