Գևորգ Դաբաղյանը ծիրանափողի հնչյունները կհասցնի Նովոսիբիրսկ, ապա Ամստերդամ
Երաժշտական արվեստի 11-րդ փառատոնի շրջանակում Նովոսիբիրսկ երկրամասում ապրիլի 3-5-ը կայանալու է «Դուդուկի առեղծվածը» խորագրով համերգ, ելույթ է ունենալու դուդուկահար Գևորգ Դաբաղյանն իր «Դաբաղյան» համույթով։
Panorama.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ապրիլի 3-ին Նովոսիբիրսկում կայանալիք համերգը երկու բաժնից է։ «Դաբաղյան» համույթը, որը միավորում է հայկական ավանդական նվագարանների վարպետ-կատարողներին, կկատարի Կոմիտասի, Սայաթ-Նովայի ստեղծագործությունները: Նովոսիբիրսկի պետական երգչախմբի հետ Գևորգ Դաբաղյանը կատարելու է նաև ռուսական երգ, ինչպես նաև Մակար Երկմալյանի «Ամեն։ Հայր Սուրբ» ստեղծագործությունը։
Նա հայտնեց, որ ապրիլի 4-ին և 5-ին «Դաբաղյան» համույթը Նովոսիբիրսկի մոտակա երկու քաղաքում նույնպես ելույթ է ունենալու։
«Նովոսիբիրսկում եղել եմ 13 տարի առաջ։ Սիմֆոնիկ նվագախմբի հետ եմ համերգ ունեցել, հիմա ինձ հրավիրում են «Դաբաղյան» համույթով»,- ասաց դուդուկահարը։
Գևորգ Դաբաղյանը նաև տեղեկացրեց, որ «Ատլաս» անսամբլի հետ, որի կազմում ընդգրկված են 20 երկրից երաժիշտներ, մայիս-հունիսին ելույթ է ունենալու նաև Ամստերդամում. «Անսամբլը գործում է 20 տարի։ Տարին մեկ-երկու անգամ հավաքվում ենք, յուրահատուկ ծրագրով հանդես գալիս։ Ծրագիրն ամեն տարի գրում են տարբեր երկրների կոմպոզիտորներ։ Ժամանակակցի ու ավանդականի հետաքրքիր միքս է ստացվում, ավելի շատ էքսպերիմենտալ բաներ են արվում»։
Գ.Դաբաղյանից հետաքրքրվեցինք նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան ակադեմիական քաղաք տեղափոխելու կառավարության ծրագրի մասին։
«Կոնսերվատորիան պետք է մնա իր տեղում։ Պետք է ակցիաներ անել, բողոքը, անհամաձայնությունն արտահայտել»,- ասաց դուդուկահարը։
Հարակից հրապարակումներ`
- Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
- Մարդը ոնց կարող է նման սարսափելի մտքեր ունենա. Ալեքսանդր Չաուշյանը Կոնսերվատորիան տեղափոխելու մասին
- «Աբսուրդ», «ապուշություն», «ախմախություն». Քաղաքացիները՝ Կոնսերվատորիան տեղափոխելու մասին
- Կոնսերվատորիայի ռեկտոր. Ինչպե՞ս բացատրել ոլորտից հեռու մարդկանց, չգիտեմ, քանի որ ակադեմիական երաժշտությունն իր օրենքներն ու բանաձևերն ունի
- Կոմպոզիտորների միությունը դեմ է Կոնսերվատորիայի՝ որևէ այլ կառույցի մաս կազմելուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան