Կարեն Ենգիբարյանը, որը շտապել էր մարդկանց փրկել «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ, մահացել է
Ռուսաստանի հայերի միությունից հայտնում են․
«Ցավով տեղեկացնում ենք, որ Կարեն Ենգիբարյանը, որը շտապել էր մարդկանց փրկել «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ, մահացել է։
35-ամյա Կարեն Ենգիբարյանը ողբերգության պահին Կրոկուսից ոչ հեռու է եղել։ Համերգասրահի տանիքին ծուխ է նկատել ու վազել դեպի գլխավոր մուտքը։ Նա գնաց այնտեղ՝ օգնելու մարդկանց դուրս գալ այրվող շենքից, որը գրավել էին ահաբեկիչները։
Մարդկանց դուրս էր հանում ծխից, տանում բժիշկների մոտ ու վերադառնում։ Տուժածներից մեկին տվել է իր վերնազգեստը։
Կարենը միայն առավոտյան է տուն վերադարձել։ Արդյունքում տղամարդը չափազանց շատ շմոլ գազ է շնչել ու մրսել է. շտապօգնության ժամանման պահին ջերմաստիճանը եղել է 38,5:
Նրան հոսպիտալացրել են «շնչուղիների սուր վարակ» ախտորոշմամբ, վիճակը վատթարացել է հետագա օրերին։ Ցավոք, նրան փրկել չի հաջողվել։
Մարտի 30-ին հայկական եկեղեցական համալիրի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի կունենա Ենգիբարյանի վերջին հրաժեշտը: Կարեն Ենգիբարյանն ընդամենը 3 տարի առաջ էր ամուսնացել»։
Հարակից հրապարակումներ`
- Այդ ահաբեկչությունը վատ սցենար է՞, ներսից ՌԴ-ն պայթեցնելու դեպքում. Նահապետյանը՝ «Իմնեմնիմի» փոդքասթի 86-րդ թողարկմանը
- Միայն Ուկրաինան չի դատապարտել ահաբեկչությունը. Զախարովա
- ՌԴ-ում պահպանվում է ահաբեկչական սպառնալիքի վտանգը. ԱԴԾ տնօրեն