«Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ մեղադրվողները շարժվել են դեպի ռուս-ուկրաինական սահման
«Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով մեղադրվողները հարցաքննության ժամանակ պատմել են, որ հարձակումից հետո իրենք գնում են Կիև՝ վարձատրության։ Այս մասին հաղորդում է ՌԴ քննչական կոմիտեն՝ Telegram ալիքում։
«Հանցագործություն կատարելուց հետո համակարգողի հանձնարարությամբ ահաբեկիչները մեքենայով շարժվել են դեպի ռուս-ուկրաինական սահման, որպեսզի հատեն այն և հասնեն Կիև՝ իրենց խոստացված պարգևը ստանալու համար»,- ասվում է հրապարակման մեջ։
Կոմիտեի փոխանցմամբ՝ գործով ներգրավված անձինք հայտնել են, որ իրենց գործողությունները ինչպես նախապատրաստական փուլում, այնպես էլ համերգասրահի վրա հարձակումից հետո համակարգել է ինչ-որ տղամարդ՝ Telegram-ի ձայնային հաղորդագրությունների միջոցով։