Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն ամենամյա հատուկ պատարագի ժամանակ լվանում է միայն կանանց ոտքերը։ Այս մասին գրում են միջազգային ԶԼՄ-ները։
87-ամյա Պապն արարողությանը մասնակցել է սայլակին նստած, քանի որ վերջին շրջանում նա առողջական խնդիրներ ու տեղաշարժման հետ կապված դժվարություններ ունի։
Կանանցից շատերն արարողության ընթացքում արտասվում էին։ Ոտքերը լվանալու ծեսը տեղի է ունենում Զատիկին նախորդող հինգշաբթի օրը և ընդօրինակում է Հիսուս Քրիստոսի մահից առաջ իր աշակերտների ոտքերը լվանալը։
Իր ընտրվելուց ի վեր Հռոմի պապն այս արարողությունը դուրս է բերել Վատիկանի պատերից և տոնել՝ լվանալով բանտարկյալների, փախստականների և հաշմանդամների ոտքերը։ Տարիների ընթացքում Ֆրանցիսկոսը լվացել է կանանց և մահմեդականների ոտքերը։ Սակայն սա առաջին դեպքն է, երբ Պապը լվանում է բացառապես կանանց ոտքերը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա