Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը. Սուրեն Պետրոսյան
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը Տավուշի մարզում է։ Նա Ոսկեպար գյուղի մոտից ցույց տալիս, թե 4 գյուղն Ադրբեջանին հանձնելուց հետո անվտանգային առումով ինչ իրավիճակ է ստեղծվելու Հայաստանի համար։
Տեսանյութում նա ցույց է տալիս ու ասում. «Սա Ոսկեպար գյուղն է, շատերս չենք պատկերացնում, թե ինչ է ստացվելու իշխանությունների միակողմանի հանձելու հետևանքով։
Գյուղից մի փոքր ձախ Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհն է։ Սա անցնում է ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ։ Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին։
Այս ամբողջ լեռնային ռելիեֆը ևս պատրաստվում է հանձնվել Ադրբեջանին։ Եթե դա տեղի ունենա, ապա ոչ միայն Ոսկեպարի, այլև ամբողջ պետականության խնդիր է ու հենց այստեղ է թաքնված այդ ռումբը»։
Նա նշում է, որ կան բոլոր հնարավոր շանսերն այս գործընթացը կանգնեցնելու համար։
«Ուզում եմ պատկերացնեք, թե ինչ է տեղի ունենալու, եթե այս պրոցեսը 10 տոկոսով հաջողվի։ Այստեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը»,- ասում է Ս. Պետրոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
- «Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
- Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
- Քաղաքագետ. Ալեն Սիմոնյանը թող իրան քաղաքական ծաղրածուի տեղ չդնի
- Նույն Ոսկեպարի մոտ մենք ունենք ստանալիք 31 հազար հա հող, պնդում եմ՝ Ալեն Սիմոնյանը ստախոս է․ Հրանտ Բագրատյան
- Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի գյուղերի մասին. Ես ման եմ գալիս այն մարդկանց, որոնք կգան ու կապացուցեն, որ դա ՀՀ տարածք է
- Տավուշի գյուղերի հանձնման դեպքում ադրբեջանցիները խնդրահարույց հեռավորության վրա են գտնվելու Լոռու տարբեր բնակավայրերի նկատմամբ. Աբրահամյան
- Տավուշի մարզով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարց չի քննարկվել
- Մեկ շաբաթը լրացավ Տավուշի մարզում հնչեցրած սպառալիքներից. ի՞նչ է լինելու․ Թովմասյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան