«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից համայնքների բնակիչներին խոստացել էր վերադառնալ ու լսել նրանց առաջարկները։ Մարտի 18-ին Փաշինյանն առաջին անգամ այցելել էր այդ համայնքներ և փակ հանդիպումների ժամանակ գուժել միակողմանի զիջումների մասին՝ սպառնալով, որ պատերազմ կլինի, եթե զիջումների չգնանք:
Անգամ կոնկրետացրել` շաբաթվա վերջին պատերազմ կսկսվի: Ոսկեպարցիներից մեկը երեկ մեզ ասաց, որ իրենք անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին և եթե նախորդ անգամ թույլ չեն տվել, որ բոլոր ցանկացողները մասնակցեն հանդիպմանն ու իրեն ուղղված հայհոյանքներն ուղիղ իր երեսին ասեն, այս անգամ ոչ ոք չի կարողանալու իրենց դեմն առնել։
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսև խոստացել էր։ Նազելի Բաղդասարյանը, իր բնույթին համապատասխան, չպատասխանեց մեր զանգերին։ Եվ չնայած տավուշցիներին խոստացել է, որ գալու է ու լսի ժողովրդի կարծիքը, սակայն վարչախումբն անթաքույց ռեպրեսիաներ է իրականացնում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր փորձում են Տավուշից հող հանձնելու հետ կապված դիմադրության օջախներ ձևավորել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։