Օրվա մամուլ 09:18 29/03/2024 Հայաստան

«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի իրավահաջորդ, ստեղծվել էր 2007 թվականին` ԼՂՀ կառավարության նույն թվականի որոշմամբ: Հիմնադրամի հիմնադիրն էր Արցախի Հանրապետությունը՝ ի դեմս Արցախի Հանրապետության կառավարության: Հիմնադրամն իրականացրել է Արցախի Հանրապետությունում ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված պետական աջակցության ամենամյա ծրագրերը, ինչպես նաև հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերելու պետական ֆինանսական աջակցության ապահովման գործընթացը:

Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ և դրամներ Արցախում զարգացման ծրագրեր իրականացնելու համար։

Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդեց, որ թեև Արցախն այլևս չկա, և, ըստ Արցախի իշխանության, վերացվել են բոլոր փաստերը, այնուամենայնիվ, նրա ձեռքում են հայտնվել այդ գումարները տարօրինակ կերպով շրջանառելու փաստեր։ Նա բացահայտել է կոռուպցիոն գործընթացներ պարունակող մի շղթա, ըստ որի՝ վերը նշված՝ Արցախի ներդրումային հիմնադրամին Հայաստանի հարկատուների կողմից կուտակված և փոխանցված գումարները մսխվել են Բրիտանական կղզիներում գրանցված և շվեյցարական բանկի օվշորներում գտնվող ընկերությունների կողմից:

Այսպիսով, Մարինա Պողոսյանի ներկայացմամբ՝ Արցախի ներդրումային հիմնադրամից 467 մլն դոլարի յուրացում է եղել։ Այսինքն՝ 467 մլն դոլար, որը կուտակվել է ՀՀ հարկատուների գումարներից, օգտագործվել է հիմնականում 46-47 ընտանիքի կողմից։

Մարինա Պողոսյանը Արցախի իր գործընկերների հետ միասին հետաքննություն է անցկացրել, որով պարզվել է հետևյալը․ «Հետաքննությունն ունի մի քանի էպիզոդ, որից առաջինը վերաբերում է «Իմաստ» ՍՊԸ-ին, որն իր գործունեությունը սկսել է 2006 թվականին, և 100% բաժնեմասը պատկանել է Բերձորի քաղաքապետ Արթուր Սահակյանին։ Ընկերությունը գրանցվել է 2006 թվականին, սակայն ֆինանսական շրջանակի մեջ մտել է ավելի ուշ։ Ֆինանսական բուրգը սկսվել է կառուցվել, երբ նշված ընկերության 75% բաժնեմասը փոխանցվել է ոմն Նարինե Հովհաննիսյանին։ 2017 թվականին ընկերության անունը փոխվում է, շրջանառությունը սկսվել է՝ դառնալով «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ, ապա 2016 թվականին կրկին փոփոխվում է՝ այս անգամ դառնալով «Մ․ Էներգո Ինվեստ» ՍՊԸ։

Բրիտանական օվշորում գրանցված «Մուլտիկոնտինենտալ Դիստրիբյուշն» ՍՊԸ-ի 75% և «Մ․ Էներգո Ինվեստ» ՍՊԸ-ի 37,6% բաժնեմասերը պատկանում են շվեյցարահայ Վարդան Սրմաքեշին։ «Մ․ Էներգո Ինվեստ» ՍՊԸ-ն Արցախի ՀԷԿ-երն աշխատեցնող ընկերությունն է եղել։ Վարդան Սրմաքեշը «Ֆրանկ Մյուլլեր» ընկերության նախագահն է և «Արմսվիսբանկի» սեփականատերը։ Հենց Սրմաքեշի շուրջ էլ ձևավորվել է կասկածելի շրջանակը։

2017 թվականին «Մ․ Էներգո Ինվեստ» ՍՊԸ-ի բաժնետերերի ցանկում ավելանում է Կարեն Նարիբի Բախշյանը, որը ՀՀ ԿԱ ՊԵԿ Սևանի տարածքային հարկային տեսչության նախկին պետ Նաիրի Բախշյանի որդին է և այս ընկերությունում դառնում է 75%-ի բաժնետեր։ 2017 թվականի սեպտեմբերին 50% բաժնեմասն անցնում է Արգամ Հովիկի Աբրահամյանին՝ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն։ 2018 թվականին «Մ․ Էներգո Ինվեստ» ՍՊԸ-ի ցանկում կրկին փոփոխություն է տեղի ունենում, և ավելանում է ևս մեկ բաժնետեր՝ Գևորգ Արամայիսի Մաչանյանը։

Ո՞վ է նա, և ինչպե՞ս է հայտնվել այս շրջանակի վերջնակետում․ Մաչանյանը «Արմսվիսբանկի» գործադիր տնօրենն է՝ կառավարիչը։ Ստացվում է, որ այս ֆինանսական օղակի կարմիր թելը Վարդան Սրմաքեշի ձեռքում է։ Այս գումարները չնչին տոկոսով փոխանցվել են նշված ընկերություններին որպես վարկ, սակայն օգտագործվել են ոչ թե պետականաշինության համար, այլ գուցե սեփական գրպանի»։

Մարինա Պողոսյանը հոկտեմբերի 19-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն և պնդում է, որ այս գործով նախաքննական մարմինը ոչինչ չի արել, և 5 ամիս է՝ իրեն հարցաքննության չի կանչել։

Ստացվում է, որ ՀՀ-ից ամեն տարի կառավարության որոշմամբ Արցախին փոխանցված դրամներով ու դոլարներով, որ պիտի Արցախը շենանար, շենացավ օլիգարխների շարասյունը, իսկ կոռուպցիայի դեմ պայքարող Փաշինյանի իրավապահները մատը մատին չեն տալիս»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:24
Մոդելը Քանյե Ուեսթին մեղադրում է իրեն բռնության ենթարկելու համար
America's Next Top Model ռեալիթի շոուի նախկին մասնակից, մոդել Ջենիֆեր Անը հայց է ներկայացրել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթի դեմ՝ մեղադրելով...
Աղբյուր` Panorama.am
21:52
Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել աշխարհի ամենահարուստ մարդը
Ամերիկացի միլիարդատեր, X սոցիալական ցանցի սեփականատեր, SpaceX-ի և Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը գերազանցել է սեփական ռեկորդը և կրկին դարձել...
Աղբյուր` Panorama.am
21:35
Մայր Աթոռում կատարվել է սարկավագների ընծայման կարգը
Նոյեմբերի 23-ին Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում  և թեմերում սպասավորող վեց սարկավագների...
Աղբյուր` Panorama.am
21:15
Գորիսում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
21:10
Ջիգանի դուստրը խնդրել է մորը ալևս երեխաներ չունենալ
Ռեփեր Ջիգանի ու նրա կնոջ՝ Օքսանա Սամոյլովայի յոթամյա դուստրը՝ Մայան մորը խնդրել է այլևս երեխաներ չունենալ։ «Դու էլ մեզ չես սիրի, մեր...
Աղբյուր` Panorama.am
20:43
Ողջի գյուղում այրվել է մոտ 250 հակ անասնակեր
Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 23-ին, ժամը 11:46-ին  ահազանգ է ստացվել, որ Ողջի գյուղում...
Աղբյուր` Panorama.am
20:23
«Վերոնա»-ի հետ հանդիպումն ավարտվեց «Ինտեր»-ի ջախջախիչ հաղթանակով
Սերիա Ա-ի 2024/2025թթ․ խաղարկության 13-րդ տուրում Միլանի «Ինտերը» «Մարկանտոնիո Բերնտեգոդի» մարզադաշտում հյուրընկալվել էր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Տրանսգենդեր կնոջ սպանության մեջ մեղադրվողը մեղսունակության թեստ է հանձնել
Վրաստանի առաջին տրանսգենդեր կնոջ՝ Կեսարիա Աբրամիձեի առանձնակի դաժանությամբ սպանելու համար մեղադրվող 26-ամյա Բեկա Ջաիանին հանցագործության պահին...
Աղբյուր` Panorama.am
20:00
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության ցույցերը
Թբիլիսիում վերսկսվել են ընդդիմության բողոքի ցույցերը՝  Վրաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, որոնց համաձայն հաղթել է...
Աղբյուր` Panorama.am
19:44
Սոչիում զգուշացրել են փոթորիկների ու բարձր ալիքների վտանգի մասին
Առաջիկա օրերին Սոչիում սպասվում ուժեղ փոթորիկներ։ Այս մասին հայտնել է  Կրասնոդարի երկրամասի ՌԴ ԱԻՆ ծառայությունը։ «Մինչև...
Աղբյուր` Panorama.am
19:19
Երևանի մի քանի վարչական շրջաններում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:45
ՄԻՊ. Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբազեցնող Անահիտ Մանասյանը նոյեմբերի 23-ին Դիլիջանում մասնակցել է  «Կատարինե-Տավուշ» թիմի...
Աղբյուր` Panorama.am
18:25
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան. Ավելի քան 100%-ով համոզված եմ, որ նման նամակ գոյություն չունի
«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը՝  «Ազադլիգ»-ն օրերս հարցազրույց էր հրապարակել Բաքվում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ Բեննեթին սպանել են
«Россия сегодня»-ի и RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը չի բացառել, որ ամերիկացի փորձագետ, փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
17:42
Էստոնիայում աշխատակիցները բախվում են զուգարանային տեռորի
Էստոնացի գործատուները սկսել են ավելի ուշադիր հետևել, թե աշխատողները որքան ժամանակ են անցկացնում զուգարաններում: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
17:12
Աշոտյան. Գնալով նրա ինքնահարցազրույցներն էլ ավելի անորակ և «խուրդա» են դառնում
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է...
Աղբյուր` Panorama.am
16:55
ՄԻՊ-ը փաստաբանների հարկերի հարցով դիմել է ՍԴ
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից ՀՀ փաստաբանների պալատին  նոյեմբերի 18-ին տեղեկացրել են, որ Մարդու իրավունքների պաշտպանը 2024...
Աղբյուր` Panorama.am
16:25
«Голос» մրցույթի մասնակիցը մեկ տարում նիհարել է 100 կգ-ով
«Голос» երգի մրցույթի մասնակից Շարիպ Ումհանովը մեկ տարում նիկհարել է 100 կգ-ով։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝...
Աղբյուր` Panorama.am
15:59
Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
«Խորհրդակցություններ են անում, սակայն գործն առաջ չի շարժվում»,-ահազանգում է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանն ու մանրամասնել....
Աղբյուր` Panorama.am
15:53
ՀԱՊԿ ղեկավարները Աստանայում կքննարկեն Ռուսաստանին հեռահար սպառազինության հարվածները
ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստում կքննարկեն Արևմուտքի թույլտվությամբ  Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Սարիկ Անդրեասյանի կինը նկարահանումների ինտիմ հատվածների մասին հարցին անկեղծ պատասխան է տվել
Դերասանուհի, ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի կինը՝ Լիզա Մորյակը, Instagram-ում պատասխանել է «Կյանքը կանչով» սերիալում ինտիմ...
Աղբյուր` Panorama.am
15:22
Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Տարոն Սիմոնյան
Ազգային ժողովի նախկին պատգամավոր, փաստաբան Տարոն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հանցագործություն կատարած մարդկանց...
Աղբյուր` Panorama.am
15:14
Մոնրեալում ՆԱՏՕ-ի դեմ բողոքի ակցիաներ են
Կանադայի Մոնրեալ քաղաքում զանգավածային անկարգություններ են ՆԱՏՕ-ի դեմ։ Ոստիկանության տվյալներով երեք մարդ ձերբակալվել է։ Քաղաքը հյուրընկալել...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դա խեղճացած մարդու հայտարարություն է․ Ալեքսանդր Մանասյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
««Արևմտյան Հայաստան» և «Արևելյան Հայաստան» տերմինները պատմականորեն կայացած, ամրացած հասկացություններ են,...
Աղբյուր` Panorama.am
14:32
Երեխաները սկսել են իրենց կարդացած տեքստերը հասկանալ. Ժաննա Անդրեասյան
«Հանրակրթության ոլորտի ցուցանիշներից շատ քննարկվեց 10 տարեկան երեխաների՝ տեքստեր կարդալու և հասկանալու ունակությունը, այլ կերպ՝...
Աղբյուր` Panorama.am
14:20
Քաղաքագետ. Գործող թյուրիմացությունը նման է այն տղային, ով ծնողներին սպանել է և...
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Գործող...
Աղբյուր` Panorama.am
14:16
Սերգեյ Մելքոնյան. Ադրբեջանը խոսում է իր «պատմական» նկրտումների մասին, իսկ Հայաստանն ասում է՝ ոչ, մենք պետք է իրական կյանքով ապրենք
«Հայաստանի կողմից ամենաբարձր մակարդակում ոչ մի անգամ արձագանք էր չէր եղել «Արևմտյան Ադրբեջանի» վերաբերյալ,- Երևանում ընթացող...
Աղբյուր` Panorama.am
14:11
Խոշոր ավոտվթար Արագածոտնում
«ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
Աղբյուր` Panorama.am
13:55
Մեր հույսը դրեցինք եվրոպական հեքիաթների վրա ու մնացինք այս վիճակում. Խաչիկյան
«Վերջին վեց տարիներին վարված արտաքին քաղաքականության հետևանքով մենք հայտնվել ենք այս վիճակում»,- «Գլոբալ անվտանգություն և...
Աղբյուր` Panorama.am
13:41
Իսրայելը ավիաhարված է հասցրել Բեյրութի կենտրոնին, կա 11 զnh
Իսրայելի ինքնաթիռները գրոհել են Բեյրութի կենտրոնը։ Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութում առնվազն 11 մարդ է զոհվել, կան վիրավորներ: Այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}