Գամանե արևադարձային ցիկլոնը հարվածել է Մադագասկարին
Մարտի 28-ին Գամանե արևադարձային ցիկլոնը հարվածել է Մադագասկարին։
Քամու պոռթկումները հասել են մինչև 55 մ/վ։
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխանցմամբ, «Մետեո Մադագասկար» օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ հորդառատ անձրևներից ու ուժեղ քամիներից տուժել են երկրի հյուսիս-արևելյան շրջանները։ Դիանա և Սավա շրջաններում տագնապի կարմիր մակարդակ է հայտարարվել, իսկ Անալանզիրուֆու և Ամբատուսուա շրջաններում՝ դեղին մակարդակ։ Իշխանությունները զգուշացնում են ջրհեղեղների և սողանքների վտանգի մասին։ Սպասվում է, որ ցիկլոնը կտարածվի «կանաչ կղզու» արևելյան ափով՝ դեպի Վուեմար քաղաք։
Մադագասկարը տարեկան մոտ 30-40 արևադարձային ցիկլոն է ունենում հոկտեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում: Դրանք հաճախ կործանարար են: Վերջին փոթորիկը Ֆրեդի ցիկլոնն էր, որը ձևավորվել էր Հնդկական օվկիանոսում՝ Ավստրալիայի հյուսիս-արևմուտքում, և պահպանվել էր շուրջ 38 օր։
Այն մեծ վնասներ էր հասցրել Մադագասկարին, ինչպես նաև Մավրիկիոսին, Մալավիին և Մոզամբիկին: Այս անգամ Գամանե ցիկլոնն «ուշացումով» եկավ Մադագասկար՝ փոթորիկների սեզոնի վերջում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա